Խաչատուր Սուքիասյան․ Հնարավոր է հարևանների հետ ունենալ հարևանական հարաբերություններ
ՀՀ–ին սահմանամերձ թուրքական տարածքների բնակչությունը սահմանների բացման դեպքում օգտվելու է հայաստանյան տնտեսության ծառայություններից։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը` նշելով, որ ուսումնասիրել է խնդիրը տնտեսական տեսանկյունից։
«Մեր սահմանից այն կողմ` Ղարսի և այլ տարածքների բնակչությունը` մինչև 200 կմ հեռավորությամբ, իմ գիտակցությամբ օգտվելու է Հայաստանի ծառայություններից։ Դրա համար ես մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ արդեն արդիականացնեն իրենց տեխնոլոգիաները։ Այդտեղի բնակիչները շատ հնարավոր է, որ Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից շատ հնարավոր է, որ Երևանից օգտվեն»,– ասաց Սուքիասյանը։
Հայաստանցիները, գործարար– պատգամավորի դիտարկմամբ, ևս օգտվելու են Թուրքիայի այն ծառայություններից, որոնք այդ երկրում են ավելի զարգացած։
Սուքիասյանը նշեց, որ իր նախնիներն էլ 1880-ականներին գաղթել են Արևմտյան Հայաստանից։
«Ես ուզում եմ, որ մեր սերունդներն ունենան հզոր երկիր, բարեկեցիկ կյանք։ Դրա համար մենք պետք է նայենք մեր տարածաշրջանին, և՛ մենք օգտվենք, և՛ մեր հարևանները։ Մենք պետք է մեր հարևաններին հարգենք, նրանք` մեր իրավունքները, մենք` նրանց իրավունքները»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելուն, Սուքիասյանը շեշտեց, որ ցանկացած պատերազմից հետո միջադեպեր լինում են, բայց դրանք որոշ ժամանակ անց մարում ու վերանում են։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային ներկա լարվածությունը ևս, նրա համոզմամբ, նվազում է։
«Ես կարծում եմ` հնարավոր է, որ մեր հարևան Ադրբեջանի հետ ունենանք հարևանական հարաբերություններ»,– ասաց Սուքիասյանը։
Հարաբերությունների լավացման հիմքում, նրա մեկնաբանմամբ, այս դեպքում ևս կարող լինել տնտեսությունը, ավելի կոնկրետ` միմիայն ՀՆԱ–ի մեջ ունեցած տոկոսը, որը կարող է զսպող գործիք լինել հարաբերությունները չվատացնելու համար։
«Եթե վատացնեն, իրենց տնտեսությունն էլ է տուժելու, իրենց քաղաքացիները` նույնպես»,– ասաց նա` հավելով, որ չի ցանկանում սերունդներին թշնամություն փոխանցել։
Անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման հարցին` Սուքիասյանն այն համեմատեց կիպրոսյան տարբերակի հետ։
«Կա Հյուսիսային Կիպրոս, որտեղ թուրքալեզու բնակչությունն է, և կա Հարավային Կիպրոս, որտեղ ապրում են հույներ։ Այդտեղ սահմանը, կարմիր գիծը գծած է։ Հիմա այս պարագայում տարանջատվել են, Ադրբեջանի քաղաքացիներն ապրում են այլ տարածքում, Արցախի հայ քաղաքացիները` այլ։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը ձգտում է դրան, որպեսզի նույն տարածքում, նույն քաղաքում, նույն գյուղում չապրեն, ինչը մի քանի անգամ հեշտացնում է ապագա լուծումները»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:35
Непрекращающееся поступление новостей об антироссийских действиях Азербайджана (2025 год уже считают годом существенного охлаждения в российско-азербайджанских отношений) заставляет обратить более пристальное внимание на принятую в этом государстве идеологию шахидизма и её русофобские корни.
-
2025-06-14 10:29
Журналист-международник Аббас ДЖУМА прокомментировал ИАЦ VERELQ удар Израиля по Ирану и возможные действия Тегерана.
-
2025-06-14 09:47
Возможность распространения ирано-израильского кризиса на регион Южного Кавказа не исключена, однако Тегеран не допустит какого-либо изменения границ или геополитических трансформаций. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил иранский эксперт-международник по проблемам Южного Кавказа, преподаватель тегеранского университета ATU Эхсан Мовахедиан.
-
2025-06-14 09:45
88 граждан России, включая известных деятелей культуры, будут эвакуированы из Ирана в ночь на субботу через сухопутную границу с Азербайджаном. Об этом сообщили в оперативных службах.