Կովիդի դեմ բողոքի ակցիա առողջապահության նախարարության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ:
Մասնավորապես, «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, հանրահավաքի պատասխանատու, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածման սկզբում նշվում էր, որ այս վիրուսը հիմնականում խոցում է տարեց մարդկանց, իսկ այն գործիքակազմը, որ կիրառում են իշխանությունները, տարեցներին չի էլ հասնում, խոցում են միջին տարիքի մարդկանց, այսինքն աշխատող մարդկանց:
Նրա խոսքով, իշխանությունների ուժը պատում է աշխատող մարդկանց վրա՝ պահանջելով կամ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման սերտեֆիկատ, այլ գործիքակազմ չունեն։
«Նոր սահմանափակումները չի բերելու նրան, որ եթե մի մարդ աշխատանքը կորցնելու վտանգից ելնելով չի պատվաստվել, վստահ եմ, միայն ռեստորանում սնվելու համար չի գնալու պատվաստվի»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ փորձ է արվում նաև երեխաներին պատվաստելու ճանապարհով գնալ, նաև գալու է մի օր պատվաստվածներից էլ են ուզելու ՊՇՌ սերտեֆիկատ։
Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին, յուրաքանչյուր քաղաքացի իր ազատ կամքով պետք է որոշի՝ պատվաստվի, թե ոչ, պետության խնդիրը պետք է լինի օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել։
Ակցիայից մասնակիցներից մեկը նշեց, որ բժշկությունը հնարավոր չէ պատադրանքով լինի, մարդն է որոշում՝ պատվաստվի, թե ոչ. «Ի՞նչ իրավունք ունեն մեզ պարտադրեն պատվաստանյութ, որը փորձարկում չի անցել։ Լավ բանը երբեք պարտադրաբար չի լինում։ Ի՞նչ են մեզ պարտադրում։ Բնականաբար, ամենավատ բաներն եմ մտածում»,- նշեց քաղաքացին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-18 19:3189
Мы последовательно выступаем за создание двусторонней комиссии по делимитации армяно-азербайджанской границы с ее последующей демаркацией при консультативном содействии России. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2022-05-18 19:3071
Мы высоко оцениваем деятельность трехсторонней рабочей группы под сопредседательством вице-премьеров Армении, России и Азербайджана. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2022-05-18 19:2873
Центр оценки и тестирования (ЦОТ) Армении утвердил дни проведения единых госэкзаменов 2022 года.
-
2022-05-18 19:14137
Движение сопротивления на площади Франции в Ереване 18 мая проводит очередной митинг.