Նախարարի պատասխանն անընդունելի է. ՄԻՊ–ը` ավագանու անդամներին կալանավորելու մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համար սկզբունքորեն անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների այն անդամների իրավունքների հետ, որոնք պետք է մասնակցեն ավագանիների առաջին նիստերին, բայց կալանավորված են և գտնվում են ՔԿՀ-ում։ Թաթոյանն իր տեսակետը հայտնել է Facebook-ում` անդրադառնալով ավագանու ընտրություններից հետո որոշ համայնքներում ստեղծված վիճակին։
ՄԻՊ–ը նշել է, որ արդարադատության նախարարն ի պատասխան իր գրության մի կողմից անվիճելի է համարում, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելն անձին չի կարող զրկել ընտրական իրավունքից, մյուս կողմից` «ձևական մեկնաբանությունների վրա դիմելով՝ հարցը հատուկ տանում է այնպիսի ճանապարհով, որ ինքն իր համար ապահովի մարդու սահմանադրական իրավունքի իրացումը մերժելու հիմքեր»:
Ըստ Թաթոյանի` արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը անձի ընտրելու և ընտրվելու իրավունքի երաշխավորման հարցը պայմանավորել է վարույթն իրականացնող անձի կամքով, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ իրավունքի սահմանափակման նման հիմք չի նախատեսում:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ չի կարելի այս հարցի լուծումը կախվածության մեջ դնել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի քննվող քրեական գործի առարկայի հետ:
«Արդարադատության նախարարությունը պարտավոր է ապահովել կալանավորված ավագանու անդամի ընտրական իրավունքը երաշխավորելու համար Սահմանադրության պահանջները՝ հատկապես, որ հնարավոր է ապահովել ավագանու կալանավորված անդամի մասնակցությունը ավագանու առաջին նիստին՝ հնարավորություն ընձեռելով նրան այլ եղանակով, օրինակ՝ տեսակապի միջոցով կամ որևէ այլ կերպ արտահայտել իր դիրքորոշումը կամ այլ կերպ իրացնել իր սահմանադրական ընտրական իրավունքը»,– արձանագրել է ՄԻՊ–ը։
Նա նաև նշել է, որ հրապարակումը մասնավորապես վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած Վանաձորի ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանին, քանի որ Վանաձորում ավագանու առաջին նիստը դեռ չի գումարվել, որի ընթացքում պետք է ընտրվի համայնքի ղեկավարը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայներն էր հավաքել` 12 810 քվե կամ 38.70 տոկոս ձայն։Բայց Մամիկոն Ասլանյանը, որը հաղթած ուժի քաղաքապետի թեկնածուն էր, դեկտեմբերի 15-ին մեղադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու, դրանք չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ ու ձերբակալվեց։ Դեկտեմբերի 16-ին Վանաձորի նախկին քաղաքապետին 2 ամսով կալանավորելու որոշում կայացվեց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-09-28 20:06235
Республика Нагорный Карабах (Арцах) прекращает существование с 1 января 2024 года. Указ об этом подписал пробывший буквально несколько дней в роли президента, но объявленный провластными депутатами из Армении «виновником» гибели Арцаха Самвел Шахраманян.
-
2023-09-28 19:38124
Министр здравоохранения Армении Анаит Аванесян встретилась с послом Франции в Армении Оливье Декотинньи. Об этом сообщает Министерство здравоохранения РА.
-
2023-09-28 19:32128
Правительство Армении обратилось в Европейский суд по правам человека (ЕСПЧ) в связи с пленением бывшего государственного министра Арцаха Рубена Варданяна на азербайджанском контрольно-пропускном пункте в Лачине. Армянская сторона потребовала предоставить информацию о его статусе, условиях содержания и состоянии здоровья.
-
2023-09-28 18:56176
У Азербайджана есть список из нескольких сотен армян из Нагорного Карабаха, которых Баку хочет задержать по обвинениям в разных преступлениях, сообщает агентство Reuters со ссылкой на «высокопоставленного дипломата».