Դատարանը հերթական անգամ թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին
Նախկին փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը դատարանում միջնորդել էր թույլ տալ իրեն մեկնել արտասահման՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։ Համապատասխան միջնորդությունը ներկայացվել էր ավելի վաղ, բայց դատարանը որոշումն ընդունեց այսօր։
Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ պատվիրակների մի մասն անձամբ պետք է մասնակցի ԵԽԽՎ նիստին, կազմն արդեն ընտրված է։ Նիստը տեղի է ունենալու Ստրասբուրգում հունվարի 23-29-ը։
«Ինչո՞վ է պայմանավորված հեռակա մասնակցության անհնարինությունը»,- հետաքրքրվեց դատավոր Աննա Դանիբեկյանը։ Փաստաբանը պարզաբանեց, որ ԵԽԽՎ-ն ինքն է որոշել, որ պատվիրակների ոչ մեծ մասը պետք է ներկա լինի, դա վերաբերում է նաև Արմեն Գևորգյանին, հատկապես հաշվի առնելով, որ Գևորգյանի նախկին այցելությունները ԵԽԽՎ նիստերին դատարանն արգելել էր։
Գևորգյանը ավելացրեց, որ ԵԽԽՎ որոշմամբ՝ ներկա պետք է լինեն նաև ընդդիմության ներկայացուցիչները, մանավանդ որ քննարկվելու է Հայաստանի վերաբերյալ զեկույցը։
Դատավորը հիշեցրեց, որ հունվարի 25-ին նշանակված է դատական նիստ, իսկ Գևորգյանը չի ապացուցել իր անձնական ներկայության հիմնավորվածությունը, և արդյունքում որոշել է մերժել միջնորդությունը։
«Ես դա գնահատում եմ որպես անբացատրելի հետապնդման դրսևորում»,- որոշմանն արձագանքեց Արմեն Գևորգյանը՝ տեղի ունեցողն անթույլատրելի անվանելով։ Նրա խոսքով՝ քանի որ դատավորը որոշել է, որ նա կարող է մասնակցել նստաշրջանին հեռակա, նա հունվարի 25-ին էլ՝ եթադրվող նիստի օրը, կմասնակցի հեռակա ԵԽԽՎ նիստին։ Նույնի մասին հիշեցրեց նաև փաստաբան Լուսինե Սահակյանը՝ կրկնելով, որ դատական նիստը այս կամ այն կերպ անհնար կդառնա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-25 09:3037
Госсекретарь Энтони Блинкен в беседе с премьер-министром Армении Николом Пашиняном подчеркнул важность нормализации отношений между Арменией и Турцией для обеспечения мира, стабильности и процветания во всем регионе.
-
2022-05-25 09:2651
Оппозиционное движение “Сопротивление” в среду решило заблокировать здание президентской резиденции на пр. Баграмяна в Ереване.
-
2022-05-25 09:1275
Заявление главы Европейского совета по итогам переговоров лидеров Армении и Азербайджана содержало довольно опасные акценты. Что думают эксперты?
-
2022-05-25 09:0759
Премьер-министр Армении Никол Пашинян и госсекретарь США Энтони Блинкен обсудили по телефону итоги трехсторонних переговоров в Брюсселе. Пашинян подчеркнул, что после переговоров звучат комментарии, не имеющие ничего общего с состоявшимися обсуждениями.