Արտակ Զաքարյան․ Սա մեծ աշխարհաքաղաքական խաղի մի կտորն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սա մեծ աշխարհաքաղաքական խաղի մի կտորն է, որ հայ-թուրքական հարաբերությունները լավացնելով փորձելու են հետագայում ֆոն ստեղծել, որ վտանգներ չկան, և հարց բարձրացնել, որ եթե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ են, ռուս խաղաղապահները թող գնան, 102-րդ բազան թող գնա: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, նախկինում միջազգային խաղացողները Հայաստանին հարցնում էին՝ իսկ ձեր շահը որն է, իսկ այսօրվա իշխանություններին չեն հարցնում, որովհետև նրանք չեն էլ ձևակերպել, թե որն է իրենց շահը:
Արտկ Զաքարյանը համաձայն չէ, որ ընդդիմությունն այս իրավիճակում ինտերտ վիճակում է. «Միայն այն, որ ոչ միայն քննադատություն է հնչում, նաև այլընտրանքներ են առաջարկվում, խոսվում է վտանգների մասին: Իրենց հենց պետք է, որ մեզ ասեն՝ թալանչի, մենք էլ ասենք՝ թալանչին դուք եք, ու դոփենք տեղում: Հանրությունը հոգնել է այդ խոսակցություններից, պետք է հանրությանը բերել մի վիճակի, որ նա լսի»,-ասաց Արտակ Զաքարյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նրա խոսքով, այսօր բոլոր ոչ իշխանական ուժերը պետք է կարողանան նույն ուղղությամբ շարժվել առաջ, եթե պետք է իրար դեմ հայտարարություններ անեն, դրանով ջուր են լցնում իշխնության ջրաղացին. «Այնպես չէ, որ ՀՀԿ-ն ինչ անում կամ ասում է, ճիշտ է ասում, այնպես չի, որ «Հայաստան» դաշինքում ամեն ինչ իդեալական է կամ առաջին նախագահի թիմում ամեն ինչ փայլուն է: Քաղաքականությունը նաև սխալներ անելու հնարավորությունն է տալիս, որ կարողանաս քո ճշգրտումներն անես: Այսօր գոնե ՀՀԿ-ն այդ ճանապարհի վրա է, բա մյուսներն ի՞նչ են անում, հարգելիներս: Այսօր շատ քաղաքացիներ մեզ մեղադրում են, ասում են՝ ում եք սպասում, ինչու չեք մի բան նախաձեռնում, դա նշանակում է, որ հույս են կապում քո հետ: Եթե մենք պետք է մի բան անենք, հասարակությունն էլի չարձագանքի, կամ գնա անհասկանալի մարդիկ գնան կապիտուլյացիոն ռեժիմ ընտրեն, ուրեմն պատրաստ չեն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.