Կառավարությունը 6 ամսով արգելեց գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում որոշեց Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արքելք կիրառել: Այն ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից և կտևի մինչև հունիսի 25-ը
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Դեռևս 2021-ի հունվարին ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք էր սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ, որի նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը:
Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սև մետաղների արդյունահանումը (չկան սև մետաղի բնական պաշարներ)՝ ետալուրգիական և մտաղամշակման ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը:
Ինչ վերաբերում է տեղական ջարդոնի և թափոնի բացակայության պարագայում արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծված մետաղով աշխատելուն, ապա այս դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը։
Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ս․թ․հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70․000 հազ․ տոննա, իսկ կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տերվա վերջ այն կգերազանցի 100․000 հազ․ տոննան, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 2 անգամ ավել է։
Միաժամանակ, մետաղների արտահանման արգելքի կիրառումը քննարկելիս, մի շարք տնտեսվարողների մոտ մտավախություն էր առաջացել, որ տեղական ջարդոն ընդունող տնտեսվարողների մոտ կձևավորվի մենաշնորհային կարգավիճակ և այն կբերի ջարդոնի ընդունման գների չհիմնավորված նվազեցմանը, սակայն փորձը ցույց է տալիս հակառակը․ այսպես՝ նախորդ տարվա սև մետաղի ընդունումն եղել է 40․000 հազ․ դրամ (գումարած ԱԱՀ), իսկ այս տարի աճել է 60․000 (գումարած ԱԱՀ) հազ․ դրամի։
Նախարարության կողմից հարցի առնչությամբ մշակված նախագծի նախնական տարբերակում նախատեսվում էր երկարաձգել գործող արգելքը ևս վեց ամիս ժամկետով, սակայն հետագայում հաշվի առնվել ՀՀ արդարադատության նախարարության դիտողությունը, որ երկարաձգումը ևս 6 ամսով խնդրահարույց է դառնում «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին համապատասխանության տեսանկյունից, քանի որ վերջինս չի նախատեսում կարգավորում ժամանակավոր միջոցի ժամկետի երկարաձգման համար, փոխարենը թույլ է տալիս անդամ պետություններին երրորդ երկրների հետ առևտրում միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ։
Ըստ էության, ներկայացվող տարբերակը նույնաբովանդակ է և ըստ բովանդակության չի տարբերվում շահագրգիռ մարմիններին ներկայացրած նախագծից (որն ընդամենը նախատեսում էր գործող որոշման ժամկետի երկարաձգում) և կրկնում է արդեն իսկ գործող մայր որոշումը, սակայն սահմանում է նոր վեցամսյա ժամկետ (2022 թվականի հունվարի 25-ից և գործում է մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը), իսկ բովանդակային առումով լուծում է նույն խնդիրը:
Նշված տարբերակը ամբողջությամբ համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված պահանջներին։
Կարգավորման նպատակն է հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.