ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում են ԱԽ գրասենյակից։
Նշվում է, որ պատվիրակության կազմում եղել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքվոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցության վերաբերյալ: ԱԽ քարտուղարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ ժողովրդավարացման և տարածաշրջանի անվտանգության պահպանման գործընթացներում:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսումը և այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը:
Իզաբել Դյումոնը և Տոյվո Կլաարն իրենց հերթին անդրադարձել են հումանիտար խնդիրներին և ընդգծել, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.