Օհանյան․ Եթե Ղազախստանում կարողանում է ՀԱՊԿ-ը գործարկել, պարտավոր է դա անել նաև ՀՀ-ում
Բոլոր այն տարածքներում, որտեղ հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, հակառակորդն ինքը պետք է հետ քաշվի միակողմանի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման դիտարկում արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երկու կողմերի հայելային հետքաշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին:
«Մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ, պատերազմական գործողությունների դադարից հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում: Դրանից հետո հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, այնուհետև սադրանքներ կազմակերպեց ու նաև մխրճվեց մեր տարածք (Կապանի հատվածը՝ ճանապարհները, Սև լիճը, ռազմավարական բարձունքները՝ Իշխանասարում, Գեղարքունիքի հատվածում, Ջերմուկի հատվածում): Հիմա ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտե՞ղ, ամբողջ սահմանո՞վ, թե՞ այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է: Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր տարածք, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի»,- ասաց Օհանյանը:
Սեյրան Օհանյանը նաև հիշեցրեց ԱԳ նախարարի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն աշխատում է ՀԱՊԿ-ի հետ, բայց չմանրամասնեց՝ ինչ հարցերի շուրջ:
«Ասում է` ՀԱՊԿ-ի հետ մենք քաղաքական գործընթացներ ենք սկսել: Լավ կլիներ` պարզ բացատրեր, որ մենք բանակցում ենք ՀԱՊԿ-ի բոլոր երկրների, քաղաքական ղեկավարության, ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի հետ, որոնք պետք է բոլոր միջազգային կազմակերպությունների հետ աշխատեն ու ստիպեն Ադրբեջանին հետ քաշվել: Այդ է մեր այսօրվա աշխատանքը: Եվ, եթե չստիպեն հետ քաշվել, ապա մենք ստիպված ենք լինելու գործադրել ՀԱՊԿ-ի ռազմական կոմպոնենտը՝ ՀՀ ռազմական ներուժի հետ մեկտեղ»,- ասաց Օհանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Ղազախստանի օրինակով, ըստ Օհանյանի, ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ ի զորու է աշխատել, ՀՀ իշխանություններն էլ ցույց տվեցին, որ ի զորու են այդ կառույցն աշխատեցնել:
«Ի դեպ, այդ հարցում մենք ուրախ ենք, որ մեր ղեկավարությունն է այսօր այդ կառույցը ղեկավարում, ու, եթե Միջինասիական տարածաշրջանում կարողանում է այդ խաղաղապահ կոմպոնենտը գործարկել, ապա պարտավոր է այն գործարկել նաև ՀՀ տարածքում»,- ասաց Օհանյանը:
Հակառակ դեպքում բոլոր այդ հայտարարությունները պաշտպանության նախկին նախարարը «օդի մեջ խոսակցություններ» է համարում, քանի որ սահմանագծման գործընթաց սկսելու համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծեն համատեղ մասնագիտական հանձնաժողովներ, որոնք կկարողանան ճշգրտումներ իրականացնել:
Մինչդեռ ներկայիս Ադրբեջանին՝ իր թշնամական հոխորտանքներով ու երկրի ղեկավարի մակարդակով տարվող ռազմական հռետորաբանությամբ, սադրանքներով ու ռազմական հարձակումներով, Սեյրան Օհանյանը հարևան չի համարում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.