«Փաստ». «ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ԳՈՒՑԵ ՄԻ ՕՐ ԻՍԿԱՊԵՍ «ՍՅՈՒՆԻՔԸ ՊԱՅԹԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»»
«Փաստ» թերթը գրում է. ««Հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը շարունակաբար խոսում էր այն մասին, որ այնպիսի խոշոր բիզնես ընկերությունը, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իրավունք չունի լինել քաղաքականացված կառույց՝ վստահեցնելով, որ դա վնասում է ինչպես հանրային, այնպես էլ բիզնես շահերին: Կոմբինատին «տիրանալու» առեղծվածային գործողություններից հետո, կարծես, «իրավիճակ է փոխվել»: Ըստ էության, ավելի քաղաքականացված, քան հիմա է այդ կառույցը, հնարավոր չէր անգամ պատկերացնել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատանքային թափուր կամ միտումնավոր թափուր դարձած հաստիքներն այստեղ դարձել են քաղաքական առևտրի առարկա. մարդիկ աշխատանքի են ընդունվում միայն ՔՊ կուսակցությանն անդամակցելու կամ կուսակցության քարոզն անելու պայմանով և, բնականաբար, աշխատանքից ազատվում են՝ այդ «պայմանները» բավարարելուց հրաժարվելու դեպքում: Ըստ Սյունիքի մեր աղբյուրների, այս ամբողջ «բոլոլայի» միջնորդն էլ դարձել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Ի դեպ, շատերի համար զարմանալի է, որ մի կողմից՝ ռուս խաղաղապահներն ապահովում են Հայաստանի սահմանների անվտանգությունը թշնամու հարձակումներից, մյուս կողմից՝ ռուս որոշ «կոմերսանտներ» ամեն բան անում են հակառուսական տրամադրությունները երկրում սրելու ուղղությամբ: Այս ամենի ֆոնին, մեր տեղեկություններով, մարզում սկսել է ահագնանալ անվտանգային խնդիրներից առանց այն էլ շարունակական պրոբլեմների մեջ գտնվող սյունեցիների դժգոհությունը, և, ինչպես սյունեցիներն են ասում, եթե այսպես շարունակվի, գուցե մի օր իսկապես «Սյունիքը պայթի Երևանի կենտրոնում»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».