Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԴԵՊԻ ՈՒԿՐԱԻՆԱ ԵՎ ՎՐԱՍՏԱՆ` ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ ՉԻ ԼԻՆԻ
Վերջին ամիսներին արևմտյան հայտնի ու անհայտ լրատվամիջոցները գրում և խոսում էին հնարավոր «մեծ պատերազմի» մասին: Լարվածության դոզան դեռևս պահպանվում է, և կողմերի (ՌԴ-ԱՄՆ) գործողությունները քաղաքական-դիվանագիտական դաշտում առաջ չեն գնում: Կոնկրետ պայմանավորվածություններ կամ փոխադարձ ընդունելի հանգուցալուծում առայժմ չի նախանշվում:
Արեվմուտքը շփոթված է այն բանից, որ Ռուսաստանն առանց կաշկանդվելու, ուկրաինական սահմանին ցուցադրում է իր ռազմական հզորությունը: Արևմուտքը վստահ էր, որ ՌԴ-ից ուժեղ է և´ բարոյապես, և´ տնտեսապես, և կարծում էր, որ լիբերալ արժեքների վրա հենված իր քաղաքականությունը հաղթելու է: Հիմա Արևմուտքը կարծես գիտակցում է, որ չի կարողանալու իր ճամբար տանել Ուկրաինաին, որի համար այդքան երկար նախապատրաստվել և կռվել էր ուկրաինական մայդաններում:
Ռուսներին հարվածելու կամ պատժելու կոչերով, Արևմտյան քաղաքական շրջանակներն ու ԶԼՄ ները դեռ կշարունակեն քաղաքական-տեղեկատվական պայքարը: Բայց այն ավելի շատ նմանվում է սեփական անորոշությունը գիտակցողի կողմից բարձրացված էմոցիոնալ աղմուկի:
Եթե Արևմուտքը քաղաքական կամք և իր ուժերի վրա վստահություն ունենար, ապա այսքան երկար ժամանակ չէր ձգձգի խնդիրը և Ուկրաինային կընդուներ ՆԱՏՕ-ի կազմ` առանց ռուսների ռազմական սպառնալիքները հաշվի առնելու:
Արևմտյան քաղաքականությունը ցույց տվեց, որ պատրաստ չէ մարտի բռնվել հանուն Ուկրաինայի, և փոխարենը ցանկանում է զինել նրան: Իսկ Ուկրաինայի ղեկավարությունը, կարծում եմ այդքան էլ անհեռատես չէ, և պետք է գիտակցի, որ վերջում կարող են լքել իրեն և գցել Աֆղանստանի օրը: Ռուսներին SWIFT համակարգից անջատել չեն կարող, որովհետև համամասնորեն կտուժվի նաև արևմտյան համակարգը: Իսկ «Հյուսիսային հոսք 2» -ից Գերմանիան չի հրաժարվի` առանց այդ էլ ահագնացող եվրոպական էներգետիկ ճգնաժամի պատճառով:
ԱՄՆ-ՌԴ ժնևյան երեկվա հանդիպումը վկայում է, որ հակամարտության հանգուցալուծում սպասել առայժմ պետք չէ, բայցևայնպես` ռազմական էսկալացիան ևս մեծ ռիսկ է, և կողմերը կխուսափեն դրանից «համատեղ ուժերով»:
Իսկ ի՞նչ է սպասվում:
ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի: Արևմուտքի համար` արտաքինից գործընթացը չպետք է դիտարկվի որպես Ուկրաինայից հրաժարում կամ պարտություն: Ինչպես նաև նախկինում ասել էի, Գերմանիան և Ֆրանսիան չեն հրաժարվելու Վարաստանի և Ուկրաինայի անդամակցության դեմ դրված իրենց նախկին վետոյից: Արդյունքում` վտանգավոր լարվածությունը թուլացնելու նպատակով, կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կսկսեն սպառազինության կրճատման շուրջ նոր բանակցություններ:
Այլընտրանքների բացակայության պատճառով, Եվրոպան շարունակելու է գազ ձեռք բերել Ռուսաստանից: Ինչպես նաև միասնական մոտեցման բացակայության պայմաններում` գլոբալ անվտանգությունյան փնտրտուքներում, Եվրոպան շարունակելու է ճոճվել ԱՄՆ-ի և սեփական շահերի միջև: Իսկ ուկրաինական հակամարտությունը կսառեցվի, այնպես ինչպես հետխորհրդային տարածքի մյուս կոնֆլիկտները:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինս կարծում եմ, ավելի շատ ուշսդրություն կսկսի դարձնել Մեծ Եվրասիայի անվտանգության նոր ճարտարապետության վրա, որտեղ ևս քիչ չեն ապագայի սպառնալիքները: Ուկրաինական հակամարտությունը, նույնիսկ սառեցվելուց հետո` տեսանելի ապագայում կշարունակի խոչընդոտել ՌԴ-Եվրոպա փոխկապակցված բազմապիսի շահերին:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 10:28
Раскопки конца XX - начала XXI вв. показали, что переход к земледелию начался здесь еще в позднем мезолите и оформился в неолите. Теплое лето, умеренно-влажная весна и богатые вулканические почвы - идеальные условия для первобытных охотников-собирателей, пробовавших выращивать злаки.
-
2025-07-08 10:17
"Наезд Пашиняна на Армянскую Апостольскую Церковь не остался незамеченным в общей повестке новостей, - пишет на своей странице в соцсети "ВКонтакте" протоиерей Андрей Ткачёв. - Пашинян называет Церковь "сундуком с рухлядью", обвиняет епископов в организации госпереворота..., а эксперты говорят о кардинальной перекройке идентичности. Ибо что такое армянский народ без Армянской Церкви? Если к бесконечной череде исторических армянских унижений добавить еще и подкоп под ААЦ, то можно всерьез рассуждать о ползучем геноциде и культурном исчезновении.
-
2025-07-08 08:37
Одно из крупнейших технологических мероприятий года — Tech Week 2025 прошло 4-6 июля в Ванадзоре. Америабанк присоединился к трёхдневному празднику в качестве финтех-партнёра.
-
2025-07-07 09:53
На фоне скрытой паузы в вооруженном конфликте между Ираном и Израилем можно поразмышлять о последствиях в случае победы одной из сторон. Осознание того, что данное противостояние переросло рамки дипломатической напряженности и угроз и всё больше напоминает конфликт потенциально глобального масштаба, лишь удручает и не вызывает какого-либо оптимизма. Мы не можем игнорировать событие такого размаха, в котором участвуют не только Израиль с Ираном, но и их крупные союзники: Россия со стороны Ирана; США, Турция и Азербайджан - на стороне Израиля. Для Южного Кавказа, особенно Армении, этот конфликт может стать судьбоносным, поэтому давайте рассмотрим 2 возможных сценария развития событий.