Պապիկյանի հարսանիքից կոռուպցիայի հոտ է գալիս. պատգամավորը քննադատեց իշխանությանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կարծում է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չէր կարող իրեն շքեղ հարսանիք թույլ տալ, և այդ տոնակատարությունից կոռուպցիայի հոտ է գալիս: Նա խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց, որ այդ հարսանիքից կոռուպցիայի հոտ է գալիս։
Ելույթից առաջ Մանուկյանը մի ձայնագրություն միացրեց, որում Պապիկյանը կոչ է անում զերծ մնալ ճոխ հարսանիքներից, քանի որ նման միջոցառումների ժամանակ կորոնավիրուսային հիվանդությունն ավելի է տարածվում: Պատգամավորը նշեց, որ հիմա Պապիկյանն ինքն է այնպիսի միջոցառում անցկացրել, որը չէին կարող իրենց թույլ տալ նույնիսկ նախկին օլիգարխիկ ռեժիմի ներկայացուցիչները։
«Սա ասում է մի մարդ, որի քաղաքական թիմի ու առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերեց։ Այդ ամենի պատճառով հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, զգալի մասն էլ զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը»,- նշեց Մանուկյանը:
Նա հետաքրքրվեց, թե Պապիկյանի հյուրերից քանիսն է պատվաստվել և քանիսից են պահանջել պատվաստման կամ թեստավորման QR կոդերը, քանի որ հունվարի 22-ից Հայաստանում գործում է չպատվաստված անձանց համար ժամանցի վայրեր այցելելու սահմանափակում:
«Այս հարսանիքը կոռուպցիոն ռիսկի հոտ է գալիս, առերևույթ կասկածներ են առաջանում։ Այս մասին լռեցին իբրև թե հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող օտարերկրյա ֆինանսավորում ստացող ՀԿ–ներն ու օմբուդսմենի թեկնածուն, որը կկատարի իշխանության ցանկություններն ու կլռի խնդիրների մասին»,- ընդգծեց պատգամավորը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.