ՆԱՏՕ-ն ուժեղացնում է ներկայությունն Արևելյան Եվրոպայում
ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին, ինչպես նաև ուժերը պատրաստականության վիճակի է բերում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է դաշինքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստության են բերում ուժերն ու լրացուցիչ նավեր և ռազմական ինքնաթիռներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում տեղակայման վայրեր՝ այդպիսով ուժեղացնելով զսպումն ու պաշտպանությունը՝ Ուկրաինայում ու դրա շուրջ Ռուսաստանի ուժերի ավելացման ֆոնին», - նշված է հաղորդագրության մեջ:
Այսպես, Դանիան ֆրեգատ է ուղարկում դեպի Բալթիկա ու չորս հատ F-16 կործանիչներ՝ դեպի Լիտվա, Իսպանիան նավեր է ուղարկում ու մտածում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու մասին։ Ֆրանսիան հայտարարել է Ռումինիա ուժեր տեղափոխելու պատրաստակամության մասին, Նիդեռլանդները՝ երկու հատ F-35 կործանիչ է ուղարկում Բուլղարիա ու նավերն ու ցամաքային ուժերը բերում է մարտական պատրաստության: Իսկ ԱՄՆ-ն ուսումնասիրում է դաշինքի արևելյան թևում ռազմական ներկայության ընդլայնման հնարավորությունը։
2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն դեպի արևելք հետագա ընդլայնումից:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.