Տարօրինակ էին լիազորությունների մասին փաստարկները. Թորոսյանը` նախագահի հրաժարականի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը տարօրինակ է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հայտարարությունում սահմանադրական լիազորությունների վերաբերյալ փաստարկները։
«Անակնկալ էր ինձ համար նրա հրաժարականը, թե ոչ, էական չէ, հանրապետության նախագահն ինքն է որոշում պաշտոնավարումը շարունակելու հարցը։ Չնայած բերված փաստարկներին, այնուամենայնիվ, ես հարգում եմ Սարգսյանի որոշումը, որպես առողջապահության նախարար անձամբ առիթ եմ ունեցել նրա հետ աշխատելու»,– ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թորոսյանը։
Սարգսյանն իր հայտարարության մեջ նշել էր, թե չի կարողանում վետո դնել այն օրենքների վրա, որոնք վնաս են Հայաստանի համար։ Թորոսյանի խոսքով` ժողովրդի կողմից քվե ստացած Ազգային ժողովի օրենքը չի կարող վետոյի արժանանալ ԱԺ–ի կողմից ընտրված պաշտոնյայի կողմից։
Նշենք, որ 2015 թվականին սահմանադրության փոփոխություններից հետո ՀՀ նախագահին ընտրում է միայն ԱԺ–ն։
«Այստեղ կան տրամաբանական և իրավաբանական հակասություններ, սակայն նախագահի կողմից կան ՍԴ դիմելու մեխանիզմներ թե՛ մինչև օրենքի ստորագրումը, թե՛ դրա աշխատանքի ընթացքում։ Պետական շահի գիտակցումը կամ չգիտակցումը որոշվում է ժողովրդավարական այլ ինստիտուտի միջոցով` ընտրություններով»,– ասաց Թորոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.