«Փախուստ պատասխանատվությունից». Նախագահի հրաժարականի արձագանքները
Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն ունենալու է քաղաքական լրջագույն հետևանքներ, որոնց ազդեցությունը զգալու ենք շատ արագ: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Արդար Հայաստան» կուսակցությունը:
Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել նախագահի պաշտոնից:
«Հրաժարականի տեքստի բովանդակությունը հիմք է տալիս ընդգծելու, որ առկա մարտահրավերներն առավել խորքային են, քան առերևույթ մենք տեսնում ենք: Չենք բացառում նաև, որ դրանց հիմքում կարող են դրված լինել մեր պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին այլ մարտահրավերներ»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Միաժամանակ կուսակցությունը գտնում է, որ նախորդ տարիների գործունեությունը հիմնովին ցույց տվեց, որ գործող Սահմանադրության պայմաններում նախագահի մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ դրսևորել առանձնակի դերակատարություն՝ պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը մասնակից լինելու համար: Այս Սահմանադրության պայմաններում նախագահին վերապահված է ընդամենը որոշակի արարողակարգային միջոցառումներ սպասարկողի գործառույթը, ինչը, ըստ կուսակցության, նսեմացնում է նախագահական ինստիտուտի հեղինակությունը:
Այս պայմաններում «Արդար Հայաստանը» մեկ անգամ ևս ընդգծում է սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման համակարգի վերականգնման անհրաժեշտությունը։
«5165» շարժումը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ նախագահի հրաժարարական տալը գնահատում են որպես փախուստ պատասխանատվությունից և պահանջում են բաց և հիմնավոր բացատրություն՝ իր որոշման իրական դրդապատճառների մասին:
«Անընդունելի է, որ երկրի գլխին ծառացած վտանգավոր զարգացումների պարագայում պատասխանատվությունից խուսափումը դառնում է օրինաչափություն՝ հատկապես հաշվի առնելով, որ պետության ղեկը գտնվում է ապիկար և ազգային-պետական շահերի դեմ գործող քաղաքական խմբավորման ձեռքին»,-ասված է շարժման հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ երկրի և ազգի համար ոչ պակաս արմատական գործընթացներ տեղի էին ունենում 2020թ. աշնանը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նույնն էին, ինչ այսօր. Այդուհանդերձ, այն ժամանակ Սարգսյանը հրաժարական չներկայացրեց:
Շարժումը նշում է նաև, որ Սարգսյանն այս ընթացքում բավականաչափ հնարավորություններ է ունեցել խոսելու, սակայն չի խոսել: Իսկ այժմ ընդամենն ակնարկում է արտաքին ու ներքին քաղաքական վտանգավոր զարգացումների մասին, սակայն բավարարվում է ապրիորի զգուշացումներով ու չի նշում վտանգների բովանդակության մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.