Թաթոյանը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ-ից հեռացման հիմքերը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 25-ին Բելգիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկումներ է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը, հայտնում է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը:
«Բելգիայի Արտաքին գործերի նախարարության Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը»,–գրել է Թաթոյանը:
Նա անդրադարձել է 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը՝ նշելով, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը։
Թաթոյանը շեշտել է, որ խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է գյուղերի մոտից ու ճանապարհներից, քանի որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծում:
«Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար»,–նշել է Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Նա զուգահեռ ներկայացրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է իր առաջարկը:
Թաթոյանն ընդգծել է, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում:
Պաշտպանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խոշտանգումներին՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.