Последние новости

Դմիտրի Մեդվեդևն ասել է` ինչը կօգնի խուսափել պատերազմից

Պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը պայմանավորվելն է, սակայն կան շատ մարդիկ, որոնք շահարկում են էսկալացիայի թեման։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ռուսական առաջատար ԶԼՄ–ներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ակնհայտ է, որ ամենակարևոր և միակ հնարավորությունը անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելն է, դրանք քաղաքական և դիվանագիտական միջոցներն են։ Բանակցությունները մեր հարաբերություններում անբաժանելի անվտանգության սկզբունքի կիրառումն է, որն ամրագրված է եվրոպական և միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում, երբ մի կողմի անվտանգությունը չի կարող ձեռք բերվել մյուս կողմի անվտանգության հաշվին», – ասել է Մեդվեդևը։

Մեկնաբանելով այն հարցը, թե ում է ձեռնտու առճակատումը` քաղաքական գործիչը մեջբերեց ամերիկյան սենատորի արտահայտություններից մեկը։

Մոտ մեկ շաբաթ առաջ կարդացի. ԱՄՆ Սենատի մարազմատիկ (չեմ կարող այլ կերպ անվանել) ծերուկներից մեկը, ազգանունը չեմ հիշում, ասաց, որ ինքը Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև միջուկային սահմանափակ բախման, միջուկային հարվածների փոխանակման հավանականությունը չի բացառում։ Նրան միգուցե միևնույնն է, նա արդեն տարիքով է, նա կարծում է, որ իր դարն ապրել է և ժամանակն է բոլորին փոխհատուցել ըստ արժանվույն։ Բայց դա պարանոյա է, նույնիսկ մեկնաբանել չեմ ցանկանում», – ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով` երբ «այդ մասին խոսում են ամերիկյան Սենատում իշխանություն ունեցողները, դա շատ տխուր է»։ Ըստ նրա՝ Կարիբյան ճգնաժամը ցույց տվեց, որ նման քայլերը կարող են մարդկության քաղաքակրթության վերջը լինել։

«Նման արտահայտություններ են անում։ Ինչպե՞ս արձագանքել դրանց։ Ի՞նչ է դա. մարա՞զմ, թե՞ այսպես կոչված քաղաքական շահարկում։ Ամեն դեպքում՝ շատ վտանգավոր են», – կարծում է ՌԴ ԱԽ փոխնախագահը։

Անցած տարեվերջին Մոսկվան Բրյուսելին և Վաշինգտոնին փոխանցեց անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը։ Կրեմլը պնդում է, որ պետք է դադարեցնել հետխորհրդային երկրների հետ դաշինքի ռազմական համագործակցությունը, հրաժարվել դրանց տարածքում բազաներ ստեղծելուց, սահմանափակել ռուսական սահմանների մոտ հարվածային միջոցների տեղակայումը, Եվրոպայից դուրս բերել ամերիկյան միջուկային զենքն ու երաշխիքներ ստանալ արևելքում ՆԱՏՕ–ի չընդլայնման վերաբերյալ։

Հունվարին այս հարցով Ռուսաստանի, ԱՄՆ–ի և դաշինքի միջև մի շարք խորհրդակցություններ տեղի ունեցան. հունվարի 9-10-ը հարցը քննարկվեց Ժնևում ամերիկյան կողմի հետ հանդիպումների ժամանակ, հունվարի 12-ին` Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստին, հունվարի 13-ին` ԵԱՀԿ հարթակում։ Դեռ նախքան բանակցությունները Վաշինգտոնը փաստաթղթի որոշ կետեր անընդունելի անվանեց, Մոսկվան նշեց, որ դա վերջնագիր չէ, սակայն միակողմանի զիջումների, առավել ևս ճնշման տակ, ինքը չի գնա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ