Последние новости

ԲԱՑԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՏՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ 9 ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՌԱՋԱՐԿ ԵՆ ԱՐԵԼ ԲԴԽ-ԻՆ (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

2022 թվականի հունվարի 25-ին համացանցի միջոցով տեղեկացանք, որ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում կատարվել է որոշակի փոփոխութ­յուն, այն է՝ սկսած սույն թվականի հունվար ամսից ԲԴԽ անդամներից և դա­տա­վարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարո­ղանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով:

Նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել է, որ կարգապահական վարույթների քննությամբ հետաքրքրվող անձանց համար ԲԴԽ-ում առանձնացվել է դահլիճ, որտեղ հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել նիս­տերի ընթացքին, աթոռները տեղադրված են այնպես, որ անձանց միջև կպահ­պան­վի սոցիալական հեռավորությունը, իսկ դիմակների պատշաճ կրումը կլինի պարտադիր:

Նման «Որոշման», «կարգադրության» կամ «հայտարարության» համար հիմք է ընդունվել Առողջապահության նախարարության տեսչական մարմնի այցն ու այդ մարմնի՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված կանոնների՝ խստագույն պահպանելու ԲԴԽ-ին ուղղված պահանջ-առաջարկը, որը վերաբերում է գրասենյակային պայման­նե­րում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող կանոններին:

Կարևորելով կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպա­տակով կիրառվող ցանկացած ողջամիտ միջոցառման իրականացում՝ այնուա­մե­նայնիվ, պետք է փաստել, որ մտահոգիչ է Առողջապահական նախարարության տես­չական մարմնի միջամտությունը դատարանների և ԲԴԽ գործունեությանը, որոնք ըստ էության նույնացվել, ավելին՝ նաև ընկալվել են որպես գրասենյակային պայ­ման­ներում տնտեսական գոր­ծու­նեություն ծավա­լող կազմակերպություններ:

Այլ կերպ՝ Բարձրագույն դատական խորհուրդը, որը որոշակի հարցեր քննար­կելիս հանդես է գալիս որպես դատարան, չի հանդիսանում և չի իրականացնում գրա­սենյակային պայմաններում տնտեսական գործունեությանն առնչվող գործա­ռույթ, սակայն, կիսելով Խորհրդի մտահոգությունը և կարևորելով անձանց առողջապա­հա­կան անվտանգությունը, առաջարկում ենք համարժեք միջոցներ ձեռնարկել նաև ընդհա­նուր իրավա­սութ­յան, մասնագիտացված և վերաքննիչ դատարաններում ամենօրյա ռեժիմով իրա­կանացվող դատական նիստերի ժամանակ։

Այսպես, եթե ԲԴԽ-ն, արդարացիորեն կարևորելով ինչպես իրենց, այնպես էլ դատա­վարությանը ներկա գտնվող կողմերի առողջությունը, անվտանգության կա­նոն­­ների պահպանումը վեր է դասում դատական նիստերին անմիջականորեն ներ­կա գտնվելու իրավունքից, ապա առողջապահական այդ կանոնների պահպանումը հա­վա­­սարապես պետք է տարածվի նաև մյուս դատավարությունների վրա։ Ընդ որում, եթե ԲԴԽ-ն որպես դատարան հանդես է գալիս էպիզոդիկ դեպքերում, մյուս դատա­րան­ներում մարդկանց շարժն ու վարակման հավանականությունն էակա­նորեն բարձր են, ուստի վերը նշված մտահոգություններով պայմանավորված` ԲԴԽ-ն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր նախ և առաջ դատարաններում անվտան­գութ­յան նվա­զագույն միջոցները երաշխավորելու, ապա նոր իր անդամների և խորհրդի նիս­տերին ներկա գտնվող անձանց անվտանգությունն ապա­հովելու համար։

Հետևաբար, ԲԴԽ-ում և դատարաններում իրականացվող դատավա­րութ­յուն­ների ընթացքում գործերի քննության հրապարակայնության սկզբուն­քի ապահովման առնչությամբ խտրական մոտեցումները բացառելու և միաժամանակ դատա­վա­րա­կան այդ գործ­ընթացների մասնակիցների (այդ թվում՝ դատավորների և աշխատա­կազ­մի) նկատմամբ առողջապահական անվտանգության կանոնները հավա­սարա­պես կիրառելու համար ԲԴԽ-ին առաջարկում ենք դատարանների դատական նիս­տե­րի դահ­լիճ­ներ ևս թույլատրել մուտք գործել միայն Դատական դեպար­տամենտի կար­գադրիչների ծառայության և ԶԼՄ ներ­կայացուցիչներին՝ բժշկա­կան դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահ­պանելու պայմանով և ՀՀ քա­ղաքացիական, վարչական ու քրեական դատավա­րութ­յան օրենսգրքերով նախա­տես­ված գործերի քննության հրապա­րա­կայնության սկզբուն­քը պահպանելու նպատակով դատարանների նստավայ­րերում կոնկրետ գործերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրության ներ­կա­յացուցիչների համար առանձնացնել պատշաճ պայ­մաններ ունեցող դահլիճ (սեն­յակ), որտեղ հնարավոր է ուղիղ հեռարձակմամբ հետևել դատա­կան նիստերի ընթացքին։

Դատավորներ՝

Վազգեն Ռշտունի

Մխիթար Պապոյան

Արշակ Վարդանյան

Զարուհի Նախշքարյան

Դավիթ Բալայան

Դավիթ Հարությունյան

Արման Հովհաննիսյան

Արթուր Ստեփանյան

Աղասի Դարբինյան

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ИРАН - ИЗРАИЛЬ: ТОЧКА КИПЕНИЯ ПРОЙДЕНА ИЛИ ЕЩЕ НЕ ВРЕМЯ?
    2025-07-07 09:53

    На фоне скрытой паузы в вооруженном конфликте между Ираном и Израилем можно поразмышлять о последствиях в случае победы одной из сторон. Осознание того, что данное противостояние переросло рамки дипломатической напряженности и угроз и всё больше напоминает конфликт потенциально глобального масштаба, лишь удручает и не вызывает какого-либо оптимизма. Мы не можем игнорировать событие такого размаха, в котором участвуют не только Израиль с Ираном, но и их крупные союзники: Россия со стороны Ирана; США, Турция и Азербайджан - на стороне Израиля. Для Южного Кавказа, особенно Армении, этот конфликт может стать судьбоносным, поэтому давайте рассмотрим 2 возможных сценария развития событий.

  • АРТАК ЗАКАРЯН: ВСЕ ОСНОВАНИЯ ЕСТЬ, НЕОБХОДИМО СЕРЬЕЗНО ЗАНЯТЬСЯ ПРОЦЕССОМ ИМПИЧМЕНТА
    2025-07-07 08:02

    Действующие правители с 2018 года по настоящее время по разным причинам и поводам нарушали, игнорировали или подвергали дискриминационному подходу требования нескольких десятков статей Конституции РА, написал на своей странице в Фейсбук Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

  • ВААГН САРОЯН: ЧТО ЭТО, ЕСЛИ НЕ ГРАБЕЖ?!
    2025-07-07 08:00

    Когда грабеж «легализуется» законом, но народ не чувствует справедливости происходящего, с этого момента начинается утрата легитимности власти, написал на своей странице в Фейсбук член Совета РПА Ваагн Сароян.

  • Татевик АЙРАПЕТЯН: ЦЕЛЬ ПАШИНЯНА – УБЕДИТЬ АРМЯНСКУЮ ОБЩЕСТВЕННОСТЬ, ЧТО НУЖНО СДАТЬСЯ НА ВОЛЮ И МИЛОСТЬ СОСЕДНЕГО ДИКТАТОРСКОГО РЕЖИМА
    2025-07-05 10:14

    В предшествующий выборам период вся азербайджанская пропагандистская машина все более открыто начнет вести психологическую войну против армянского общества, угрожая, что если мы отстраним Пашиняна, то это приведет к войне, в этом же духе будет вестись также пропаганда гэдэшников, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ