Փաստաբաններ․ Խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին երկար պահել կալանքի տակ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը համոզված է, որ խնդիր է դրված իրենց պաշտպանյալին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։ Փաստաբանները հայտարարություն են տարածել, որը Facebook–ի իր էջում հրապարակել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է, ինչը կատարվում է այդ նպատակով հատուկ ընտրված կոնկրետ դատավորների միջոցով։
«Արձանագրում ենք, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը վաղուց ոչ թե որպես խափանման միջոց է կիրառվում, այլ որպես պատիժ»,–նշում են փաստաբանները։
Նրանց խոսքով` վերջին անգամ Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու հանձնարարությունը տրված է եղել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին, իսկ վերաքննիչ բողոքի մերժման հանձնարարությունը տրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։
Փաստաբանները խումբը նշված դատավորներից պահանջել են փաստաթուղթ ներկայացնել, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն իրենց է մակագրվել օրենքով սահմանված կարգով՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, այլ ոչ թե դատարանի նախագահն ինքն է իր սուբյեկտիվ ցանկությամբ որոշել, որ հենց այդ դատավորները պետք է քննեն գործը։
Երկու դատավորն էլ մերժել են փաստաթուղթ ներկայացնելու միջնորդությունները։
Նշվում է, որ դատավոր Արմեն Դանիելյանը վերաքննիչ բողոքի քննությունը նշանակել է փետրվարի 4-ին՝ ժամը 09։30-ին, սակայն փաստաբանական թիմը չի մասնակցելու վերաքննիչ բողոքի քննությանը, քանզի անիմաստ են համարում Արմեն Դանիելյանի նախագահությամբ դատական նիստին մասնակցությունը։
Հովսեփյանի փաստաբանական թիմը երկու դատավորին էլ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումներ կներկայացնի համապատասխան մարմիններին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը2021 թվականի սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 4-ին մերժել էր նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նոյեմբերի 2–ին Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.