Последние новости

Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՈՎ Է ՆԱԽԱԳԱՀ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՏ

Սկզբի համար, համաքաղաքացիներ, պիտի խոստովանեմ ձեզ. օրերս ահավոր անհանգստացա, և դուք պետք է հասկանաք ինձ։ Չէ, իրոք որ, առավոտ կանուխ ինտերնետ է մտնում մի այսպիսի հասարակ քաղաքացին՝ աչքի անցկացնելու, թե ինչ է կատարվում երկրում ու աշխարհում։ Ու հանկարծ՝ առը հա՛։ Հրաժարակա՛ն։ Այն էլ ինչպիսի՜։ Հեռացավ մի այնպիսի մարդ, առանց որի արդեն չէինք պատկերացնում մեր կյանքը: Նախագահ, Արմեն Սարգսյա՛նը։

ՎԱՏ ԷՐ ԴԱ, ԹԵ՞ ԼԱՎ: ՀԱՐՑՆ ԱՅՍ ՍԽԱԼ Է։ Դա ոչ վատ էր, ոչ էլ լավ. դա անխուսափելի էր։ Եվ հիմա Փաշինյանը պետք է ինչ-որ մեկին գտնի թափուր տեղի համար։ Զբաղմունքն այդ միշտ էլ դուր է եկել նրան։ Կան մարդիկ, որոնք սիրում են վերադասավորել կահույքն իրենց բնակարանում։ Տեղերով փոխեցին բազմոցն ու զգեստապահարանը, և կյանքը միանգամից մի տեսակ ավելի հաճելի դարձավ։ Հնարավոր է, որ նույնը տարածվում է նաև շնչավոր կահույքի վրա։

Այսօր բոլորը փորձում են կռահել, թե ում է նշանակելու (հենց նշանակելու, քանզի խորհրդարանի կողմից նախագահի ընտրության մասին խոսելը միամտություն է) Փաշինյանը։ Սույն գործը ամենևին էլ դյուրին չէ: Լավ կլիներ գտնել այնպիսի մեկին, որին կարելի կլինի ցույց տալ հեռուստատեսությամբ՝ առանց բնակչության մոտ ուշագնացություն առաջացնելու, բայց որտեղի՞ց գտնել: Հնարավոր թեկնածուների թվում նշում են վարչապետի աշխատակազմի ղեկավար, նախկին նախարար Արայիկ Հարությունյանի, «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց անունները:

Դե, Փաշինյանի շրջապատում բավական շատ կան այնպիսի այրեր, որոնք նախագահի դերում կարող են վախեցնել նույնիսկ ոչ երկչոտ մարդուն։ Օրինակ, ի՞նչ մտավոր մակարդակ պետք է ունենաս, որ նախագահ նշանակես հենց նույն Արայիկ Հարությունյանին՝ ակնկալելով, թե քաղաքացիները հրճվանքով կընդունեն այդ լուրը։ Կա մի համամարդկային արժեք. մարդիկ, ինչ ազգության ու մշակույթի էլ նրանք պատկանեն, տանել չեն կարողանում, երբ իրենց հիմարի տեղ են դնում։

Ինչևէ, նույնիսկ ընդդիմության ճամբարում այսօր ակտիվ խորհրդակցություններ ու քննարկումներ են ընթանում այդ օրակարգի շուրջ։ Օրինակ, ինչպես հայտարարեց Հայկ Մամիջանյանը. «Եթե որոշում կայացվի ընդդիմության կողմից թեկնածու առաջադրելու մասին, ապա դա պետք է անեն համատեղ` «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները»:

Անձամբ ես նման մոտեցմանը կտրականապես համամիտ չեմ։ Եվ ահա թե ինչ կասեմ ձեզ, համաքաղաքացիներ։ Նոր նախագահի ընտրությունն ու ծառայանոցում նշյալ առիթով բարձրացած ողջ այդ աղմուկը բացարձակապես չպետք է հետաքրքրեն ընդդիմությանն ու հասարակությանը։ Ի՞նչ տարբերություն, թե ուսապարկերից որ մեկն է նախագահ աշխատելու Փաշինյանի մոտ։ Ո՞վ է կասկածի տակ առնում այն, որ նախագահ է դառնալու անձամբ Փաշինյանին անմնացորդ նվիրված և վերջինիս բոլոր ցանկություններն անվարան կատարելու պատրաստ որևէ անձնավորություն։

Կրկնում ենք, նոր նախագահի ընտրությունը չպետք է հետաքրքրի ոչ մեկին, բացի, թերևս, նախագահի աշխատակազմի աշխատակիցներից, որոնք պտտվում են նոմենկլատուրային ջունգլիներում, համընդհանուր դարվինիզմի մեջ։ Ո՞վ կփոխարինի Արմեն Սարգսյանին։ Ո՞ր ոհմակից է կգա փոխարինելու: Ինչպե՞ս կարձագանքի քո հոտին։ Այստեղ կակազ կդառնաս ծանր ապրումներից:

1967 թվականին Շադրաք Թաբմենը հինգերորդ անգամ ընտրվեց աֆրիկյան Լիբերիայի նախագահ ՝ ստանալով ձայների ամբողջ 100%։ Իր երդմնակալության օրը նա վերելակով բարձրանում էր մի խումբ մետերիմների հետ։ Հանկարծ ինչ-որ մեկը աղմուկով փչացրեց օդը: «Այդ դո՞ւ արեցիր»,- ծիծաղելով հարցրեց Թաբմենը իր փոխնախագահ Ուիլյամ Տոլբերտին։ «Ոչ, բոսս,- պատասխանեց նա,- բայց եթե քեզ պետք է, կանե՛մ»։

Ներողություն եմ խնդրում ավստրալիացի դիվանագետ Ռիչարդ Ուոլքոթի պատմած այս դրվագի ավելորդ նատուրալիզմի համար։ Բայց ինձ այս պատմությունը թվում է ոչ միայն հիսունամյա վաղեմության Լիբերիայի, այլև ժամանակակից Հայաստանի քաղաքական իրավիճակի ընկալման բանալի։

Մոռացե՞լ եք մի քանի օր առաջ Փաշինյանի արած հայտարարությունը։ Հիշեցնեմ. « ՀՀ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև պետք է լինի քաղաքական ներդաշնակություն»։ Նման ներդաշնակության պարագայում ինչի՞ մասին ենք մենք ընդհանրապես խոսում։

ԲՌՆԱԿԱԼՆԵՐԸ ՊԱՇՏՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՅԱԼ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Երբ Փաշինյանը զավթեց իշխանությունը 2018 թվականին, նրա առաջին կառավարությունում, եթե չեք մոռացել, կային և՛ «Բարգավաճ Հայաստանի», և՛ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ։ Իսկ այսօր միայն Նիկոլն է որոշում, թե ով և ինչքան պետք է աշխատի կառավարությունում։

Երբ 1921 թվականին Մուսոլինին վերցրեց իշխանությունը, կառավարությունում նրա հետ միասին կար ընդամենը երեք ֆաշիստ, կառավարության մյուս անդամները չափավորներ էին, դեմոկրատներ կամ քրիստոնեա-ժողովրդականներ։ Բայց հետո Մուսոլինին շատ արագ ազատվեց բոլոր այսպես կոչված դաշնակիցներից։

Հիտլերը զավթեց իշխանությունը Հուգենբերգի ազգայնականների և Զելդտեի «պողպատե սաղավարտների» օգնությամբ, և նրա առաջին կառավարությունում, բացի իրենից, կար ընդամենը երկու նացի (Գյորինգն ու Ֆրիկը): Հետո նա ոչնչացրեց իր դաշնակիցներին։ Եվ տիրեց լիակատար ներդաշնակություն:

Բայց վերադառնանք մեր իրողություններին, իրականությանը, որը, ինչպես արդեն նկատվել է բազմիցս, ցանկացած հորինվածքից ավելի տպավորիչ է լինում, և կրկնենք հարցը. ի՞նչ տարբերություն, թե ով է նախագահ աշխատելու Փաշինյանի մոտ։ Ինչո՞ւ եք իրար խառնվել, համաքաղաքացիներ։ Իհարկե, լավ կլիներ, եթե գոնե մեկ անգամ իշխանությունը ցույց տար, որ թեկուզ հրաշքով, թեկուզ սխալմամբ, թեկուզ ոգեշնչմամբ կարող է ինչ-որ բան անել մարդավարի կերպով։ Բայց ախր բոլորն էլ գիտեն, որ նման բան չի լինի։

Ընդդիմությունն ու քաղաքացիները պետք է ունենան միանգամայն այլ օրակարգ։ Օրինակ՝ այնպիսի, ինչպիսին հունվարի 26-ին ձևակերպեց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը. «Մենք կհայտարարենք միտինգի օրը, որին եկողը պետք է տուն չգնա։ Իրենցից ազատվելու ուրիշ ելք չկա: Այսօր քաղաքացին ծնվում է»։

Ամենօրյա դիմադրություն և անդադար պայքար. այ թե ինչը կփրկի երկիրն ու ժողովրդին։ Այլ միջոց իսկապես չկա.

Շվարցի «Վիշապը» պիեսում Լանցելոտը, հաղթելով Վիշապին, նախատինքով դիմում է Հենրիխ անունով բացարձակ ցինիկ սրիկային, իսկ վերջինս ի պատասխան ասում է. «Ես անձամբ ոչ մի բանում մեղավոր չեմ։ Ինձ այդպես են սովորեցրել...»։

Լանցելոտ. «Բոլորին էլ սովորեցրել են, բայց ախր ինչո՞ւ ես դու դարձել լավագույն աշակերտը, այ անասո՛ւն»։

Հենրիխ. «Գնանք այստեղից, հայրիկ։ Նա հայհոյում է»։

«Վիշապը» միամիտ պիես է։ Հենրիխները թքած ունեն նախատինքի վրա։ Նրանք երբեք սեփական ցանկությամբ չեն հեռանում։ Նրանց օգնել է պետք։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СВЯТОЙ ИЛИ СЕКТАНТ?
    2025-07-21 10:04

    Согласно иудейским представлениям о Судном дне, время от времени на небесах составляется список добрых и злых деяний человека и выводится соответствующий баланс. На пресс-конференции 16 июля Судный день настал и для Пашиняна. Но последний решил существенно облегчить Богу составление баланса, представив общественности обширный список своих добрых деяний, а также добрых намерений - благо списки деяний и намерений иного характера уже до этого были хорошо известны общественности. Комментировать пресс-конференции этой личности я, честно говоря, не очень люблю. Я глупости вообще не люблю. Но на этот раз он запустил настоящий творческий процесс, который на глазах становился все более интенсивным, и Пашинян уже не был в силах ему противостоять. В голове взрывались фейерверки идей, бушевали торнадо замыслов, мысли становились все глубже, выпуклее, заостреннее и сами просились наружу.

  • ЧИНОВНИЧИЙ ПАДЕЖ
    2025-07-19 10:48

    Ну что ж, сограждане, чиновничий падеж продолжает шагать по стране. Чиновничий падеж - это прекрасно, это воодушевляет. Это вам не падеж крупного рогатого скота, это праздник. Возникает вопрос, как сделать так, чтобы этот праздник был всегда с нами? На этот раз жертвой чиновничьего падежа стал Акоп Симидян, которого вождь уволил с поста министра окружающей среды. Каким именно способом он сообщил министру о своем решении, к сожалению, не сообщается. В средневековом Китае, например, император посылал подданному, от которого хотел избавиться, шелковый шнур. Он таким образом как бы намекал проштрафившемуся: возьми веревку и удавись. И ведь давились. Такие были жуткие нравы там у них.

  • СОВЕТЫ ГРАБИТЕЛЯМ
    2025-07-16 10:12

    Главная задача правительства Пашиняна - не давать гражданам расслабиться. Расслабленный гражданин не нужен "реальной Армении". Страшно подумать, сколько бед он может принести стране. Почему сегодня мы добились невероятных успехов и беспрецедентных исторических достижений? Потому что граждане всегда начеку. А начеку они именно благодаря власти Пашиняна, поскольку не могут себе вообразить, что там правительство завтра удумает. Никакой уверенности в завтрашнем дне, и это правильно, потому что уверенность в завтрашнем дне ведет к потере бдительности.

  • ПАШИНЯНОВСКИЙ ПРИНЦИП ПРЕЗУМПЦИИ ВИНОВНОСТИ
    2025-07-15 10:07

    Летняя жара - серьезное испытание для людей. Когда столбик термометра достигает тридцати пяти, все ищут, куда бы спрятаться от невыносимого зноя. Наиболее искусную защиту от липкого пота и дискомфорта открыли изобретательные японцы. Жаркими летними вечерами они собираются и рассказывают друг другу леденящие кровь ужастики, так что мороз идет по коже. В июле все токийские кинотеатры отдают предпочтение фильмам ужасов, после которых японцы смело встречают удушающую жару. Проявляя заботу о населении Армении, японский опыт переняла и власть Пашиняна, развлекая граждан сказками о появившихся вдруг на всей территории страны целой армии "заговорщиков" и "террористов". За сказками последовала и демонстрация фильмов ужасов с беспределом правоохранителей, незаконными обысками, задержаниями и арестами.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ