«Հրապարակ»․ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՆ ԷԼ Է ՏԱՐԱԿՈՒՍԱԾ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում են քննարկել տարբեր շրջանակներում, և մարդիկ արձանագրում են, որ հրաժարականի հայտարարությունից հետո էլ նա չի պասիվացել։ Երկու կամ երեք հայտարարություն է տարածել իր աշխատակազմը, իսկ երեկ ՀՀ նախագահը հանդես եկավ Բանակի օրվան նվիրված ուղերձով։ Վերլուծողները կարծում են, որ Հայաստանից հեռացող մարդն իրեն այդպես չի պահում, և սա վկայում է այն մասին, որ Արմեն Սարգսյանն ինչ-որ պլաններ ունի ապագայի հետ կապված։
Իսկ ինչ վերաբերում է հրաժարականին, ապա դա, ըստ ամենայնի, անակնկալ է եղել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի և առհասարակ՝ հասարակության համար, այլև հենց իր աշխատակազմի։ Ավելին՝ նախագահականի մեր աղբյուրները պատմում են, որ հրաժարականին նախորդած օրերին Արմեն Սարգսյանը կապվել է աշխատակազմի հետ, հանձնարարություններ տվել՝ ինչ-որ նոր պրոյեկտի հետ կապված փաստաթղթեր պատրաստելու, նաև՝ եվրոպական ինչ-որ կոնֆերանսի մասնակցելու համար տոմսեր ամրագրելու, իսկ հաջորդ օրը զանգահարել և չեղարկել է նախօրեին տված հանձնարարականները։ Աշխատակազմում նույնպես զարմացած են և կատարվածի բացատրությունը չեն գտնում։ Ճիշտ է՝ անցյալում եղել են խոսակցություններ հրաժարական տալու մասին, սակայն այս պահին դրա մասին վկայող ոչ մի փաստ չկար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 11:55
Стирание всех следов армянского присутствия в Нагорном Карабахе – это проект режима президента Азербайджана Ильхама Алиева, заявила руководитель Группы дружбы Франция-Армения французского парламента Анн-Лоранс Петель.
-
2024-04-26 11:51
Ученики школы села Киранц объявили забастовку. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am руководитель Киранца Камо Шагинян.
-
2024-04-26 11:49
МИД Армении сообщит о дате возможной встречи министров иностранных дел Армении и Азербайджана по предложению казахстанской стороны, как только будет достигнута договоренность, отметила пресс-секретарь армянского внешнеполитического ведомства Ани Бадалян в ответ на запрос агентства "Новости-Армения".
-
2024-04-26 11:47
На автотрассе Ереван-Севан патрульные останавливают все грузовики, запрещая им въезд в столицу.