ՀՀ ՄԻՊ–ն ամփոփել է կանանց իրավունքների գծով աշխատանքները
Հայաստանյան ընտանիքներում կանանց նկատմամբ բռնության արատավոր դեպքերը հատկապես տարածված են մարզերում, ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որտեղ ամփոփել է պաշտոնավարման 6 տարվա ընթացքում այդ ոլորտի ուղղությամբ կատարած աշխատանքները։
ՄԻՊ–ն ընդգծում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է իր անմիջական ուշադրության առարկան։
«Դեպքեր են եղել, երբ կինը բռնության է ենթարկվել, դիմել է ոստիկանություն, սակայն պարզվել է, որ այնտեղի ծառայողն ընկերական կամ մտերիմ հարաբերությունների մեջ է նրա ամուսնու հետ, ով բռնության է ենթարկել։ Ստացվում է, որ տվյալ ոստիկանն արդյունավետ քննություն տանելու փոխարեն գործը փորձում է փակել։ Լինում են դեպքեր, երբ կանայք գալիս են մեր աշխատակազմ` չիմանալով, թե որտեղ կարող են գիշերն անցկացնել կամ ինչ անել»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Թաթոյանն օրինակներից մեկում ընդգծում է, որ դեպքեր են եղել, երբ ամուսինը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ, ապա ծեծի ենթարկել երեխաներին, ինչից հետո բոլորին վտարել է տնից։ ՄԻՊ–ի աշխատակիցները նմանատիպ դեպքերում անմիջական կապ են պահպանում բարեգործական հիմնադրամների, պետական համապատասխան մարմինների հետ, ու միանգամից աշխատանքներ են սկսում` այդ կանանց ու երեխաներին օգնելու համար։
Շատ խնդիրներ կապված են կանանց վերաբերյալ կարծրատիպային մտածողության, աշխատանքային իրավունքների խախտումների, ընտանիքում բռնության դեպքերի, մարզերում առողջապահական ծառայությունների անհասանելիության և այլնի հետ: Նրա խոսքով` դրանք պահանջում են հրատապ լուծումներ։
Թաթոյանի ուշադրության ներքո են եղել նաև այն կանայք, ովքեր փակ հաստատություններում են գտնվել` քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում, տուն–ինտերնատներում։ Հատկապես ուշադրություն է դարձվել պահման պայմաններին։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ՀՀ մարզերում կանանց համար նաև դասընթացներ է կազմակերպել` բիզնեսում նրանց մասնակցությունն ավելի ակտիվ դարձնելու համար։
«Իմ աշխատանքային գործունեությունն ապացուցել է հստակ փաստ` որքան բարձր են պաշտպանված կնոջ իրավունքները հասարակությունում, այնքան բարձր է հասարակության առաջընթացը»,– ասում է Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.