Հռիփսիմե Ստամբուլյանը դատի կտա ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանին
Փաստաբան Հովհաննես Չամսարյանը ստանձնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի շահերի պաշտպանությունը:
Փաստաբանը հայցադիմում կներկայացնի դատարան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանից պահանջելով հերքել Ստամբուլյանի մասին «զրպարտող տեղեկությունները»:
Փաստաբանն այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Պատահական չէ, որ վերջին տարիներին ՀՀ դատարաններում էականորեն ավելացել են պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանությանն ուղղված գործերի քանակը, քանի որ մեր օրերում հաճախ «կարծիքն ազատ արտահայտելու» անձի սահմանադրական իրավունքն այնքան է խեղվում, որ դառնում է «ինչ ուզել, այն ասելու» պրիմիտիվ կատեգորիա։
Երբ խոսք է գնում քաղաքական ամբիոններից կարծիք արտահայտելուն, միանշանակ է, որ այն ուղղված է առաջնային՝ հանրույթի կառավարմանը (մեծ զանգվածի վրա ազդեցություն թողնելուն) և հետո միայն ուղղված է քաղաքական նպատակին ծառայելուն։ Այդ իսկ պատճառով քաղաքական ամբիոններից, իսկ մեր երկրում, մասնավորապես, իշխող ուժը ներկայացնող պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից հաճախ հնչում են ելույթներ, որոնք, մեղմ ասած, փաստարկված չեն, հեռու են հիմնավոր լինելուց և ուղղված են բացառապես ընդդիմախոսի վարկանիշը ստվերելուն։
19.01.2022թ-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի կողմից զրպարտող տեղեկություններ են հրապարակվել Հռիփսիմե Ստամբուլյանի առնչությամբ։
Տիկին Ստամբուլյանի քաղաքական գործունեության, անձնական արժեքների և իմ մասնագիտական գործունեության սկզբունքներում մի էական համընկնում կա, այն է՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարական հասարակության ձևավորմանը, որը սկսվում է այլոց իրավունքները հարգելով։ Եվ այն պետք է սկսվի ԱԺ ամբիոնից։
Հենց այս ամենից ելնելով էլ օրերս դատարան կներկայացնենք զրպարտող տեղեկությունները հերքելու պահանջի մասին հայցադիմում ընդդեմ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի՝ ակնկալելով գործի արդար և անաչառ քննություն», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.