ՀՀ ԱԳՆ․ Եթե ինչ-որ մեկին թույլատրված է հարցերն ուժով լուծել, ուրեմն, թույլատրված է բոլորին
Միջազգային հանրությունը պետք է կողմնորոշվի ուժի չկիրառման սկզբունքի գործունության հարցում։ Այս մասին փետրվարի 2-ին Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության և «կարմիր գծերի» մասին հարցին՝ նախարարը նշել է, որ պատասխաններն ավելի քան ակնհայտ են։
«Ես արդեն ասել եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ միջազգային ձևաչափն է, որն օժտված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման մանդատով։ Լուծումն առայժմ գտնված չէ, և բանակցություններն այդ ձևաչափով պետք է շարունակվեն»,- ընդգծել է նախարարը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ աշխատանքի արդյունքներից մեկը պետք է դառնա համընդհանուր խաղաղության համաձայնագրի պարամետրերի ճշտումը և, ըստ էության, դրա կնքումը։ «Սկզբունքներից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ Մյուս սկզբունքը՝ ուժի չկիրառման սկզբունքը, 2020թ. կոպտորեն խախտվեց։ Ոչ միայն Հայաստանը և Արցախը, ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ մնո՞ւմ է արդյոք այդ սկզբունքը օրակարգում, թե՞ պետությունները կարող են ուժով լուծել ժողովուրդների ճակատագրերը։ Եթե կանոնը խախտվում է մեկի համար, ուրեմն, մյուսների համար էլ նման դուռ է բացվում»,- նախազգուշացրել է Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 18:26
Саркис Карапетян – сын главы ГК "Ташир" Самвела Карапетяна – заявил, что решение Апелляционного суда оставить его отца под арестом было для него предсказуемым.
-
2025-07-04 18:23
Российские телеканалы, транслирующиеся в Армении, периодически создают фон ненависти и вседозволенности, говорится в заявлении Комиссии по телевидению и радиовещанию Армении.
-
2025-07-04 18:22
Накануне шествия в поддержку Самвела Карапетяна оппозиционные активисты сообщают о массовых вызовах в полицию и следственные органы. Об этом заявила "Инициатива пяти правозащитников".
-
2025-07-04 18:19
Включенный в список Всемирного культурного наследия ЮНЕСКО Кафедральный собор Ани, расположенный на территории археологической местности Ани, реставрируется. Об этом пишет ermenihaber.am.