Էդուարդ Շարմազանով․ Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին
Պաշտպանելով Ստալինգրադը՝հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։
Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 79-ամյակի պատվին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։
1943-ի փետրվարի 2-ին հաղթական ավարտ ունեցավ Մեծ Հայրենականի ամենաառանցքային հերոսամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը,որը ճակատագրական ու կենսական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար։
Ակնհայտ է,որ նացիստների հաղթանակի դեպքում՝ Թուրքիան պասրաստվում էր հարձակվել ու օկուպացնել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին։
Ամիսներ շարունակ տևած այս հերոսամարտին մասնակցեցին նաև հայ ժողովրրի 30 հազար զավակներ,որոնցից 10 հազարը նահատակվեցին կատաղի մարտերում։
Ստալիգրադի հաերոսամարտին հերոսական մասնակցության համար բազմաթիվ հայորդիներ արժանացան բարձր պարգևների,իսկ նրանցից 5-ը՝ ԽՍՀՄ հերոսի կոչման։
Առանձնակի հերոսություն են դրսևորել Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները։
Հերոսական մարտական ուղի անցնելու համար դիվիզիան վերանվանվեց 51-րդ գվարդիականի։
Պապս՝ Պետրոս Ավագյանը վիրավորվել է Ստալինգրադում ։
Նա միշտ նշում էր,որ պաշտպանելով Ստալինգրադը իրենք նաև պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։
Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.