Последние новости

Ֆրանսիայում հնարավոր են համարել Մակրոնի և Պուտինի անձնական հանդիպումը

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը չի բացառել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ-ում անձնական հանդիպման հնարավորությունը, բայց նշել Է, որ այդ մասին որոշում դեռ չի ընդունվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չեմ բացառում: Բայց դա առայժմ չի լուծվել»,- France Info ռադիոկայանի եթերում ասել Է Ատալը՝ պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում կլինի արդյոք Մակրոնի և Պուտինի անձնական հանդիպում և Ֆրանսիայի ղեկավարը կուղևորվի արդյոք ՌԴ: Հունվարի 31-ին տեղի Է ունեցել Մակրոնի և Պուտինի նոր հեռախոսազրույցը:

Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են անձնական հանդիպման անցկացման հնարավորության օպերատիվ մշակման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ