Բաքուն մերժել է սահմանազատման և սահմանագծման հարցով Երևանի առաջարկները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա պարզաբանեց, որ տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։ Միրզոյանը հավելեց, որ սա հետևողական գործընթաց է, և եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- վստահեցրեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի նախագահը Սոչիում (2021 թվականի նոյեմբերի 26-ին - խմբ.) պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
«Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը և մեր ստանձնած պարտավորություններին: Այժմ մենք ադրբեջանական և ռուսական կողմերի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության և կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանային գոտում»,- եզրափակեց արտգործնախարարը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին էր փոխանցել սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ առաջարկները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.