Չելիք. Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ և հավանությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, փոխանցում է Trend-ը։
Նրա խոսքով՝ ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, «Թուրքիան չի մասնակցի որևէ նախաձեռնության, որը Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունն աննպատակահարմար կհամարեն»։
Մեջբերելով Էրդողանի այն հայտարարությունը, որ «եթե Հայաստանը հեռու մնա այդ պահանջներից և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքից, ապա կարող է ի հայտ գալ տարածաշրջանի այլ պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի մասնակցությամբ խաղաղ լայնամասշտաբ մեխանիզմի տեսլականը»։ Չելիքը հավելել է, որ եթե Էրդողանը տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու և Սև ծովում ճգնաժամը կանխելու նպատակով վճռականորեն շարունակում է այդ առաքելությունը, և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի հավանությամբ և համաձայնությամբ՝ «Մեկ ազգ՝ երկու պետություն» հասկացության շրջանակում, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա իրականացրեց Արցախի և Հայաստանի դեմ, զորքեր մտցրեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ չնայած խաղաղության պատրաստակամության մասին բոլոր հայտարարություններին, և մինչ օրս զորքերը դուրս չեն բերվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.