«Հայաստան»-ը ու «Պատիվ ունեմ»-ը կոչ են անում լծվել դատավորներին պաշտպանելու գործին
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել:
«Հայաստանում գործադիր իշխանությունը հերթական հարձակումն է նախաձեռնել դատարանների անկախության նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհում աննախադեպ է, որ դատավորի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու փոխարեն իրավապահները քրեական հետապնդման ենթարկեն դատավորին:
Նշվածը ստեղծելու է մի իրավիճակ, երբ դատական համակարգն այլևս վերածվելու է իրավապահների կախյալ գործիքի: Այս ապօրինությունների շղթան տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի միաձայն աջակցությամբ և միջազգային հանրության, Հայաստանում հավատարմագրված դեսպանների լռության ներքո:
Հատկանշական է, որ, չնայած վերջին չորս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ գործադիրի իրականացրած բազմաթիվ խայտառակ հարձակումներին, վերջին շրջանում իշխանությունների համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներին, քրեական հետապնդումներին, այժմ արդեն դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է սկիզբ առել: Վարչական դատարանի, Դատավորների միության նախագահի և մասնագիտական հանրույթի՝ հրապարակային կերպով արտահայտած մտահոգությունները վկայում են, որ դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին, փաստաբանական համայնքին՝ լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց: Միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում և պահանջում, իրենց մանդատներին համապատասխան, արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին և գիտակցել իրենց պատասխանատվության բաժինը», - նշված է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 18:14
За первый квартал 2025 года зафиксировано 56 случаев различных нарушений прав журналистов и средств массовой информации. Из них 2 – физическое насилие, 25 – другие формы давления и 29 – нарушения права на получение и распространение информации. Такие данные опубликовал Комитет по защите свободы слова.
-
2025-04-23 18:13
В рамках проводимых Союзом армян России мероприятий, приуроченных к 110-й годовщине Геноцида армян в Османской империи, по всей Москве установлены тематические баннеры, напоминающие об одном из самых жестоких преступлений XX века.
-
2025-04-23 18:10
В Ереване в пятый раз прошла международная акция "Сад памяти". В рамках мероприятия на Аллее пограничной славы в Парке Победы высаживаются деревья в честь Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-23 18:09
Министр иностранных дел Аббас Аракчи заявил, что он везет китайским лидерам послание от президента Ирана Масуда Пезешкиана, сообщает Mehr.