Ադրբեջանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար
Ադրբեջանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար։ Ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է մշակույթի նախարար Անար Քերիմովը, հանձնաժողովում ներառված են մասնագետներ, ովքեր տիրապետում են Ալբանիայի պատմությանը, մշակույթին և գրչությանը։ «Հայերը հետքեր են թողել մեր հուշարձանների վրա, այդ կապակցությամբ այժմ ապացույցներ ենք հավաքում»,- ասել է Քերիմովը՝ շարունակելով ստի քաղաքականությունը քրիստոնեական եկեղեցիների՝ իբր ալբանական պատկանելիության մասին։
«Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում ալբանագիտության ոլորտում միջազգային փորձագետների հետ, նախատեսվում է նրանց հրավիրել Ադրբեջան։ Ինչպես գիտենք, մենք անվտանգության նկատառումներից ելնելով չենք կարող մեկնել այդ տարածքներ։ Հաջորդ փուլերում տեղական և միջազգային փորձագետների հետ կգնանք այն տարածքները, որտեղ գտնվում են հայկականացված ալբանական հուշարձանները, բոլոր փաստերը կփաստագրվեն և կներկայացվեն միջազգային հանրությանը»,- ասել է նախարարը, տեղեկացնում է News.am-ը։
Իսկ մինչ այդ Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հրաժարվում են թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Պատճառներն ակնհայտ են․ ադրբեջանական կողմին ժամանակ է պետք «ապացույցները» կեղծելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 18:26
Саркис Карапетян – сын главы ГК "Ташир" Самвела Карапетяна – заявил, что решение Апелляционного суда оставить его отца под арестом было для него предсказуемым.
-
2025-07-04 18:23
Российские телеканалы, транслирующиеся в Армении, периодически создают фон ненависти и вседозволенности, говорится в заявлении Комиссии по телевидению и радиовещанию Армении.
-
2025-07-04 18:22
Накануне шествия в поддержку Самвела Карапетяна оппозиционные активисты сообщают о массовых вызовах в полицию и следственные органы. Об этом заявила "Инициатива пяти правозащитников".
-
2025-07-04 18:19
Включенный в список Всемирного культурного наследия ЮНЕСКО Кафедральный собор Ани, расположенный на территории археологической местности Ани, реставрируется. Об этом пишет ermenihaber.am.