Չարչյանի գործով նիստը հետաձգվեց
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ գործով դատախազը ներկա չէր նիստին։
Նշենք, որ նիստն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։
Դատական նիստերի քարտուղարը հայտնեց` գործով դատախազը չի ներկայացել նիստի, քանի որ կարծել է` այն պետք է հետաձգվի։ Չարչյանի պաշտպանական կողմն էր մինչ այս ուզել հետաձգել նիստը, սակայն հետո որոշել էր, որ կարող են մասնակցել նիստին` դատախազի մոտ էլ շփոթություն է առաջացել։
«Դատախազի բացակայության պայմաններում նիստը շարունակվել չի կարող և այն պետք է հետաձգվի։ Հաջորդ դատական նիստը կնշանակվի կողմերի հետ խոսելուց հետո` դատական նիստերի անհարկի հետաձգումներից խուսափելու համար»,–ասաց դատավոր Միսակյանը։
Միաժամանակ, Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց, որպեսզի Չարչյանի բջջային հեռախոսը, որը 2021-ին առգրավվել էին, երբ Չարչյանը կալանավորվել էր, վերադարձնեն։ Այն, ըստ Ալեքսանյանի, իրեղեն ապացույց չի համարվում, քրգործում որևէ նշանակություն չունի։ Ի պատասխան դատավոր նշեց, որ խնդիր չի տեսնում հեռախոսը վերադարձնելու մեջ, սակայն նյութերը հետազոտելուց հետո 1 օրվա ընթացքում գրավոր կներկայացնի պատասխանը։
Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի Չարչյանի գործով դատավոր Ռուբեն Մխիթարյանը, որի որոշմամբ 5 ամիս պրոֆեսորն ապօրինի կալանքի տակ է եղել, պատասխանատվության ենթարկվի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին ճնշելու մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 14:43
Отношения между Россией и Азербайджаном резко обострились. Недавно в Екатеринбурге были арестованы азербайджанцы в рамках расследования преступлений, совершённых 25 лет назад. Два подозреваемых скончались в СИЗО, остальные были жестоко избиты. Азербайджан жёстко отреагировал: отменил мероприятия, посвящённые русской культуре, провёл обыски в офисе агентства Sputnik и арестовал российских программистов. На российском государственном телевидении прозвучали угрозы «взять Баку за три дня».
-
2025-07-15 14:19
Бывшему мэру Эчмиадзина Диане Гаспарян предъявил обвинение Антикоррупционный комитет, сообщает ArmLur.am. Согласно изданию, бывшего мэра Эчмиадзина вызвали в Антикоррупционный комитет и допросили.
-
2025-07-15 14:18
Адвокат Арам Вардаванян направил генпрокурору обращение с требованием отменить незаконный арест главы ГК «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-07-15 14:16
Азербайджанские военные возвели большую башню рядом с армянскими территориями, перешедшими под их контроль в ходе делимитации и демаркации госграницы в 2024 году, сообщает журналист Воскан Саргсян.