Գագիկ Ջհանգիրյանը և Կարեն Անդրեասյանը հրաժարվել են ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով
Գագիկ Ջհանգիրյանը և Կարեն Անդրեասյանը հրաժարվել են ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողովին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ 2021 թվականի հոկտեմեբերի 25-ին ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի գործունեությունը վերաբերում է մինչ օրս շարունակվող դատական համակարգի խայտառակ խնդիրներին:
Այս ժամանակահատվածում հրավիրել էի քննիչ հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու համար՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող չափազանց կարևոր հարցերի պատասխան տալու փոխարեն, այդ պաշտոնյաները պարզապես հրաժարվեցին ներկայանալ:
Հաշվի առնելով վերոգրյալը, դատական համակարգի նկատմամբ հարձակումների նոր շղթան, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ, հրապարակավ հրավիրում եմ քննիչ հանձնաժողովի հարցերին հրապարակավ պատասխանելու համար ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Հրավերին դրական արձագանքի դեպքում հայտում եմ պատրաստակամությունս՝ երկուստեք ընդունելի օր և ժամ որոշելու հարցում», - գրել է Արամ Վարդևանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 11:45
Лидер инициативы "Камк" Ваагн Чахалян арестован на два месяца, сообщил в соцсетях его сын Рубен Чахалян.
-
2025-07-05 11:43
Секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-07-05 11:41
На фоне обостряющегося конфликта между Москвой и Баку в Азербайджане прошел слет масонов, пишет в своем Telegram-канале иранский журналист Аббас Джума.
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.