Последние новости

Հայտնի են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հնարավոր թեկնածուների անունները

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին ղեկավար Թերեզա Մեյը համարվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդներ: Այս մասին հայտնել է գերմանական DPA գործակալությունը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Մեյից և Ռյուտտեից բացի դաշինքի ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, ինչպես նաև Եվրամիության արտաքին գործերի գծով նախկին հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։

Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հայտնել էին, որ ՆԱՏՕ-ի գործող ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ