ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՔՆՆԱՐԿՎՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա և նրա մասնակցությունը Անթալիայի համաժողովին չի քննարկվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր այդ երկիր Փաշինյանի կատարելիք այցի մասին։
«Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի դիվանագիտական համաժողովին»,- մեջբերում է Օքթայի խոսքերն «A Haber» հեռուստաալիքը: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 2-ին հայտարարել էր, թե հայկական կողմը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցելու վերաբերյալ:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այս տարի:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ։ Արժե, որ ԱԳՆ մամլո քարտուղարը ճշտի մի փոքրիկ, բայց սկզբունքային նրբություն. իսկ ի՞նչ է նշանակում տվյալ դեպքում «չի քննարկվում» ձևակերպումը: Այստեղ կարող է լինել երկու մեկնաբանություն։ Առաջին. այցն ընդհանրապես չի քննարկվում, քանի որ բացառված է, չի կայանալու, և թեման փակված է։ Երկրորդ. այցը դեռևս չի քննարկվում։ Ասենք, առաջին տարբերակը դժվար թե իրատեսական է, քանի որ այսօրվա Երևանի կտրականությունը հայ-թուրքական օրակարգի գործընթացին վերաբերող հարցերում ֆանտաստիկա է թվում։
Մնում է «դեռևս չի քննարկվում» վարկածը։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը պետք է գնահատել ոչ թե որպես հաղորդագրություն կամ հրավեր, այլ որպես հրաման։ Դատեք ինքներդ։ Երևանում դեռևս չեն քննարկում Փաշինյանի այցի հարցը, իսկ Անկարան արդեն հաստատում է, որ նա գալու է։ Փաստորեն այնտեղ՝ Թուրքիայում, և՛ քննարկել են, և՛ որոշում կայացրել։ Նույնիսկ այցի ժամանակացույցն են ճշտել՝ նշելով, թե որտեղ, երբ և ինչով է զբաղվելու Թուրքիայում Հայաստանի վարչապետը։ Փաշինյանից պահանջվում է միայն հրամանի անվերապահ կատարում։
Ստեղծված իրավիճակում միակ բանը, որ կարող էր հերքել ասվածը, կլիներ Փաշինյանի հրապարակային ու կոնկրետ հրաժարումն այցից։ Իհարկե, բացառված չէ, որ արդյունքում նա Անթալիա չթռչի։ Բացառված չէ, որ այցի ձախողումը պատճառաբանվի կորոնավիրուսի հերթական ալիքով, որն իբր ախտահարել է Հայաստանի վարչապետին։ Բայց դա ամենևին էլ չի նշանակի, թե Փաշինյանը հրաժարվել է կատարել Անկարայի հրամանը։
Հայ-թուրքական «երկխոսության» ներկա փուլի համատեքստում շատերն են նկատել, որ գործընթացի տեղեկատվական լուսաբանման նախաձեռնությունն ամբողջությամբ թուրքական կողմի ձեռքում է։ Հիշեցնեմ, որ հենց Թուրքիայի արտգործնախարարն առաջինը հայտնեց, որ մեկնարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Հետո դա հաստատեցին Երևանում։ Հենց Անկարան առաջինը նշանակեց կարգավորման հարցերով իր հատուկ ներկայացուցչին։ Հետո Երևանը նշանակեց իր պատվիրակին։ Անկարան առաջինը հաղորդեց այդ հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին։ Ավելի ուշ Երևանը լոկ հաստատեց տեղեկությունը։ Թուրքիայի ԱԳ նախարարը ծանուցեց Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության մեկնարկի մասին, իսկ հայկական կողմը որոշ ժամանակ անց հաստատեց նման ծրագրերի առկայությունը: Հիմա էլ ահավասիկ Թուրքիայի փոխնախագահը հաղորդում է Փաշինյանի Թուրքիա կատարելիք այցի մասին, մինչդեռ Երևանը նման որոշում չունի։
Այո, ամենայն հավանականությամբ՝ ԱԳՆ մամուլի խոսնակը չի խորամանկում, հավաստիացնելով, որ Փաշինյանի այցը Թուրքիա չի քննարկվում։ Հրամանները կատարվում են և քննարկման ենթակա չեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.