Последние новости

Գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել

Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Կարմեն Պողոսյանը։

«Նարեկն ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ գրավի գումարը 1 միլիոն դրամ է կազմում»,–ասաց Պողոսյանը։

Նա հայտնեց նաև, որ Նարեկ Երիմյանի վրա մինչև հիմա ադրբեջանական գերությունից «մնացած» հետքեր և կապտուկներ կան։

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանում գերության մեջ եղած և Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 3-ն (ներառյալ Նարեկ Երիմյանը) արդեն ազատության մեջ են։ Նարեկից բացի, հայտնի է, որ ազատ են արձակվել նաև Սերժիկ Ամիրխանյանը և Արեն Արամյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ