Բադասյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են մաքսային վարչարարության ոլորտում համագործակցելու հարցը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Կողմերն ընդգծել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում 2 երկրների միջև իրավապայմանագրային դաշտի առկայության կարևորությունը։ Սա թույլ է տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բարձր է գնահատվել Հայաստանում ՌԴ դեսպանատանը մշտական հիմունքներով գործող ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատանքը: Ընդգծվել է՝ կառույցն անհապաղ արձագանքում է հրատապ լուծում պահանջող հարցերին:
Կողմերը նշել են, որ գոհ են ՊԵԿ–ի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության միջև առկա համագործակցության մակարդակից։ Նրանք պատրաստակամություն են հայտնել ընդլայնել 2 երկրների հարկային և մաքսային վարչարարության ոլորտի միջև հետագա համագործակցությունը:
ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային լաբորատորիաների ստեղծման ընթացքում ՌԴ փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մարդկային ներուժի և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 15:30
Из пресс-конференции Пашиняна мы уже узнали:
-
2025-07-16 14:33
Премьер Армении Никол Пашинян не стал комментировать публикацию в СМИ о том, что он якобы отказался обращаться к лидеру США Дональду Трампу по вопросу пленных, заявив, что не знает о чем идет речь, так как сам лично не читал. Об этом он заявил на пресс-конференции в среду, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-07-16 14:31
По приглашению Европейского командования США, с 14 июля в Федеративной Республике Германия находится первый заместитель министра обороны Республики РА, начальник Генерального штаба ВС, генерал-лейтенант Эдвард Асрян для участия в конференции командования сухопутных войск Европы, об этом сообщает пресс-служба МО Армении.
-
2025-07-16 14:29
Армения обратилась в ШОС для вступления в эту организацию. Об этом заявил премьер Армении Никол Пашинян, отвечая на вопрос Sputnik Армения.