ՀՀ ԱԳՆ․ Արցախում պատերազմին հանգեցրեց ՀԱՊԿ-ի «մասնատումը»
2020 թվականի աշնանը Արցախում սկսված պատերազմին հանգեցրել էին ԵԱՀԿ տարածքում մի շարք ապակառուցողական գործընթացները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովի ընթացքում։
Ղևոնդյանն արձանագրել է Եվրոպայում ստեղծված անվտանգության մեխանիզմների անհամապատասխանությունը դրանց գործնական արդյունքներին։ Նա առավել ակնառու օրինակ է համարել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ)։ Փոխնախարարի կարծիքով՝ ԵՍԶՈՒՊ-ն թղթի վրա և ԵՍԶՈՒՊ-ն իրականում միանգամայն տարբեր բաներ են։ Պայմանագիրը չի կարող կանխել պատերազմի նախապատրաստումը, բուն պատերազմը և սպառազինությունների հետագա մրցավազքը։ Դրանում Հայաստանը համոզվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրինակով, նշել է Ղևոնդյանը։
Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Սառը պատերազմից հետո ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առհասարակ տեղի է ունեցել անվտանգության «ֆրագմենտացիա»՝ մասնատում։
«ԵԱՀԿ պետությունների կողմից ընդունված անվտանգության անբաժանելիության հայեցակարգը ներկայումս վիճարկվում է այնպես, ինչպես նախկինում երբեք չի վիճարկվել։ Իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին չամրապնդելու խոստումն այլևս նույնիսկ ձգտում չի հանդիսանում»,-կարծում է դիվանագետը։
Նա կարծում է, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության տարբեր գոտիներ կան՝ «միջուկ» և «ծայրամասեր»։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկվում են «ծայրամասային» անվտանգության պրիզմայով, ապա «միջուկում» նմանատիպ գործընթացները ընկալվում են որպես ամբողջ «ընտանիքի» ճգնաժամ։ Նման մոտեցումը ակնհայտորեն դրսևորվեց Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ղևոնդյանի կարծիքով՝ պատերազմը դարձավ ագրեսիայից դեռ շատ տարիներ առաջ սկսված այդ «մասնատման» գագաթնակետը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.