Հայաստանը 2020-ին բախվեց տարածաշրջան ահաբեկիչների զանգվածային տեղափոխման հետ
Հայաստանը 2020թ.-ի աշնանը բախվել է որպես վարձկաններ օգտագործվող օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների զանգվածային տեղափոխմանը տարածաշրջան։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ «Վալդայ» Միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում, գրում է «Sputnik Արմենիա»-ն։
«Ընդունվել են քայլեր, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարում հավաքական ջանքերի ավելացմանը, այդ թվում՝ զինված հակամարտություններում որպես վարձկաններ օգտագործելու համար օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների պատրաստման, ֆինանսավորման և զինման դեմ ուղղված քայլերը: Դրան մենք բախվել ենք 2020 թվականի աշնանը մեր տարածաշրջանում»,-նշել է Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր գոյության տարիների ընթացքում դարձել է տարածաշրջանային անվտանգության պահպանման գործոն։
Աշխարհում անվտանգության մեխանիզմների հետընթացի ֆոնին կազմակերպությունը, որպես բազմաֆունկցիոնալ կառույց, ուղղված է իր անդամների անվտանգության ապահովմանը։
Ղևոնդյանն ընդգծել է, որ անդամ պետությունները ջանքեր են գործադրում Կազմակերպության ներուժի, ուժերի և միջոցների կատարելագործման ուղղությամբ, ակտիվորեն խորհրդակցություններ են անցկացնում՝ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ իրենց արտաքին քաղաքական նախաձեռնությունները համակարգելու նպատակով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).