ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐԻՆ, ԲԱՅՑ ՊԵՏՔ Է ԼՈԿ ԱՌԱՅԺՄ
Բոլորը վրդովված են Բելառուսի նախագահի խոսքերից, սակայն պետք է հասկանալ նման հայտարարության պատճառները։ Այդ մասին փետրվարի 8-ին ԱԺ նիստում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, հաղորդում է News.am-ը։
Պատճառները հասկանալու համար, ինչպես համարում է պատգամավորը, պետք է լսել Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտնի խոսակցության ձայնագրությունը։
«Պետք է զուգահեռ անցկացնել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը նրանք խոսում Հայաստանի ղեկավարի հետ առանց տեսախցիկների, և ինչպես են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ հիմա, բայց տեսախցիկների առջև»,- պարզաբանել է Մամիջանյանը: Ընդ որում, նա նշել է, որ Բելառուսի նախագահը հարցազրույցի ժամանակ անընդունելի արտահայտություններ է թույլ տվել իրեն։ «Հայաստանը շարժվելու տեղ ունի։ Ավելին, Հայաստանն ունի հստակ նպատակներ՝ նա այսուհետ ևս Եվրոպան և Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց կլինի։ Հայաստանն ու Ղարաբաղը եղել են և կլինեն քրիստոնեական աշխարհի դարպասները։ Հայաստանը այսուհետ ևս Ղարաբաղի արդար ինքնորոշման երաշխավորն ու ջատագովը կլինի։ Մենք ոտքի կկանգնենք, կմաքրվենք կապիտուլյացիայի ամոթալի խարանից և խունտայի վերընտրվելու հնարավորությունից, որը այս ամենի պատճառն է դարձել։ Մի նույնացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին։ Երբեք մի կարծեք, որ Հայաստանի հետ կարող եք խոսել այնպես, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»,- ընդգծել է պատգամավորը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Մամիջանյանի թերեվս ամեն բառի, ամեն արտահայտության տակ, ինչպես ասում են, կարող է ստորագրել յուրաքանչյուր հայ։ Հայն այստեղ առանցքային բառն է։ Լուկաշենկոյի արտահայտությունների տոնը, իհարկե, անընդունելի է։ Անշուշտ, անընդունելի է Հայաստանի նույնացումը Փաշինյանի հետ։ Եվ, բնականաբար, Լուկաշենկոն չէր հանդգնի այդպես խոսել Սերժ Սարգսյանի հետ։ Հայաստանի նախկին ղեկավարի օրոք նույն Լուկաշենկոն ջանադրաբար ընտրում էր բառերը և, գերադասելով հանդես գալ միջնորդի դերում, կարող էր լոկ առաջարկել իր կարծիքով շահավետ գործարք։ Իսկ ներկայիս իշխանության օրոք «բատկան» իրեն չի չափավորում։
Այդուհանդերձ պետք է խոստովանել, որ Ալեքսանդր Գրիգորևիչը արժանի է ոչ միայն քննադատության, այլև երախտագիտության։ Նախ՝ այն բանի համար, որ արտահայտեց, ըստ էության, ոչ միայն իր կարծիքը ժամանակակից Հայաստանի վերաբերյալ։ Դժվար թե այսօր համաշխարհային առաջնորդներից որևէ մեկն այլ կերպ է դատում, քան Լուկաշենկոն։ Պարզապես բոլորը երեսպաշտորեն լռում են, իսկ նա խոսում է. թեև վիրավորական, բայց առճակատ։ Երկրորդ, Բելառուսի առաջնորդը երախտագիտության է արժանի առնվազն նրա համար, որ արթնացրեց հայկական «թասիբը» հայության գրեթե ճնշող մեծամասնության մեջ։ Ազգային արժանապատվության զգացումն արթնացավ նույնիսկ նրանց մոտ, ովքեր քնեցրել էին դա՝ հանուն ադրբեջանական էժան բենզին գնելու կամ առանց օդի տուրքի Ստամբուլ թռչելու հեռանկարի։ Այո, վաղը դա (արժանապատվության զգացումը) շատերի մոտ կրկին կքնի, բայց քունն այնուամենայնիվ անհանգիստ կլինի և լի մղձավանջային երազներով, թե ինչպես է Ալեքսանդր Գրիգորևիչն ասում. «Դուք ոչ մեկին պետք չեք՝ ձեր Նիկոլ Վովայիչով»։
Բայց մեկ բան են զգացմունքները, այլ բան՝ բանականությունը։ Մեկ բան է տեղեկատվության մատուցման ձևը, այլ բան՝ դրա բովանդակությունը։ Բոլորը կենտրոնացել են Լուկաշենկոյի արտահայտությունների հենց ձևի վրա, այն բանի, ինչը վիրավորում է մեզ հուզականորեն, իսկ բովանդակությունը մնացել է կադրից դուրս։ Իրականում Բելառուսի նախագահն այնքան էլ անիրավացի չէ։ Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեկտոնիկ շարժերը, աճող բևեռացումը և աշխարհաքաղաքական գլխավոր բևեռների միջև առճակատման ուժգնացումը նվազեցնում են սեփական ուղեգիծն ազատ ընտրելու, խոշոր խաղացողների շահերին բնավ ոչ միշտ համահունչ սեփական նպատակներն ու խնդիրները հետապնդելու փոքր պետությունների հնարավորությունները։ Այո, Հայաստանը տեսականորեն կարող էր ներկայանալ որպես աշխարհաքաղաքական հանգույց, ինչպես ասում է Մամիջանյանը։ Բայց այսօր այդ մասին խոսելը, մեղմ ասած, արդեն անիրատեսական է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Երբ Սերժ Սարգսյանը ազդարարեց և ներդրեց Հայաստանի «Ե՛Վ-Ե՛Վ՝ ԿԱ՛Մ-ԿԱ՛Մ-ի փոխարեն» արտաքին քաղաքական բանաձևը, աշխարհը դեռ այնպիսին չէր, ինչպիսին այսօր է։ Հիմա, երբ նույն այդ Արևմուտքն ու Արևելքը բացահայտ ու նպատակաուղղված այրում են կամուրջները, նրանց միջև կամուրջ չես դառնա։ Եվ դա առավել քան վտանգավոր է։ Չէ՞որ այրում են։ Ուզես-չուզես՝ պիտի միանաս կողմերից մեկին։ Նրան, ում հետ հնարավորություն կա նվազագույնի հասցնել սեփական շահերին սպառնացող վտանգը։ Այսպիսին է այսօրվա աշխարհաքաղաքական օբյեկտիվ իրականությունը՝ կապված, կրկնեմ, գլխավոր դերակատարների դիրքորոշումների արմատականացման հետ։ Եվ սկզբունքորեն Լուկաշենկոն խոսում էր հենց այդ մասին։ Պարզապես՝ իր բառերով ու անթույլատրելի-անհարգալից տոնով։
Ասենք, որքան էլ ցավալի է, բայց աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում այսօրվա Հայաստանի հարգալից հիշատակումն աղաղակող կեղծավորություն կլիներ։ Չէ, ոչ միայն տանուլ տված պատերազմի և գործող իշխանության կապիտուլյանտային քաղաքականության պատճառով։ Դեռևս դրանից առաջ հայկական թավշե իշխանությունն արեց ամեն ինչ, որպեսզի Հայաստանի համար աշխարհաքաղաքական մերժյալի կերպար ձևավորվի միջազգային հանրության աչքում։ Հիշեցնեմ, որ դեռևս 2019-ի հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Հրաժարվելով լինել աշխարհաքաղաքական գործընթացների մասնակից՝ Փաշինյանը փաստորեն վերածեց Հայաստանն այդ գործընթացների զոհի, որի շահերն ընդհանրապես ոչ ոք հաշվի չի առնում։ Եվ, ի դեպ, միջազգային գրեթե համր արձագանքը Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի բարբարոսական ագրեսիայի 44 օրերին՝ Թուրքիայի, Պակիստանի, ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ և Իսրայելի աջակցությամբ, մասամբ արդյունքն էր աշխարհաքաղաքական մեծ խաղին մասնակցելուց Փաշինյանի հրաժարման։ Իսկ այ Ալիևը խաղաց և շահեց դաշնակիցների աջակցությունն ու աշխարհի խոշոր մայրաքաղաքների անորոշ, անհասցե, մշուշոտ արձագանքը։ Իսկ Հայաստանին աշխարհաքաղաքականություն «չխաղալը» բերեց լոկ ռազմական պարտություն և խայտառակություն։
Լուկաշենկոն ասում է՝ «ո՞ւմ է պետք Հայաստանը»։ Իրավացի չէ Ալեքսանդր Գրիգորևիչը: Բոլորովին իրավացի չէ։ Ավելի ճիշտ՝ առայժմ իրավացի չէ։ Չարժե ամեն ինչ չափել ամերիկյան դոլարներով, ադրբեջանական նավթի բարելներով ու խավիարի կիլոգրամներով։ Այո, Հայաստանի բնական ռեսուրսներն առանձնապես հարուստ չեն։ Բայց կա աշխարհաքաղաքական ռեսուրս։ Դա աշխատել է անկախության բոլոր 30 տարիներին, և Հայաստանի նախկին բոլոր ղեկավարներն այս կամ այն չափով մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ, հենվելով հենց այդ, ըստ էության, միակ ռեսուրսի վրա։ Խոսքը հայոց պետության աշխարհագրական դիրքի և ազգային օրակարգի մասին է։
Խոշոր խաղացողների համար այդ գործոնները միշտ էլ հետաքրքրություն են ներկայացրել։ Հայաստանը կարող է զսպել Անկարայի պանթուրքական նկրտումները, ինչով հետաքրքիր է, օրինակ, Չինաստանին։ ԱՄՆ նախագահներն ու, օրինակ, Ֆրանսիայի նախագահներն իրենց նախընտրական քարոզարշավներում ճարպկորեն օգտագործում են Ցեղասպանության թեման, ազդելով այս կամ այն հարցում Անկարայի դիրքորոշման վրա։ Երբ սրվեցին Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, Դմիտրի Մեդվեդևը Երևանից թախծոտ հայացքով նայում էր Արարատին՝ բնավ ոչ երկիմաստ մեսիջներ ուղարկելով Անկարային։ Իրանի առաջնորդներն անկախության բոլոր տարիներին նպատակաուղղված և ջանադրաբար ամրապնդել են աշխարհաքաղաքական, քաղաքական և տնտեսական կապերը Հայաստանի հետ։
Այս ամենը հենց աշխարհաքաղաքական խաղեր են, որոնց մասնակիցն էր Հայաստանը նախկինում, ունենալով իրական ռեսուրս։ Դա դեռևս պահպանվում է։ Բայց մենք մի քայլի վրա ենք դրա իսպառ կորստից։ «Զանգեզուրի միջանցքը», հայ-թուրքական քիրվայության գործընթացը գործնականում զրոյացնում են այդ ռեսուրսը։ Եվ այո, եթե փաշինյանական թիմին հաջողվի իրագործել ծրագրած սցենարը, ապա Լուկաշենկոյին առարկելը դժվար կլինի։ Ո՞ւմ պետք կլինի Հայաստանն առանց իր միակ ռեսուրսի՝ ազգային օրակարգի և պանթուրքիզմի տարածմանը խոչընդոտող աշխարհագրական դիրքի։
Լուկաշենկոյի խոսքերը, մեղմ ասած, անընդունելի են։ Բայց գուցե արժե՞ ընկալել դրանք որպես նախազգուշացում։ Գուցե արժե՞ գիտակցել, որ փաշինյանական Հայաստանը շուտով իսկապես պետք չի լինի ոչ մեկին։ Վերջապես, գուցե ընդդիմադիր ուժերը պետք է խոչընդոտե՞ն կործանարար սցենարի իրագործմանը և քայլեր ձեռնարկեն Հայաստանը ծնկաչոք վիճակից ոտքի հանելու համար։ Այ, այդ ժամանակ, իրոք, Մամիջանյանի ամեն բառի, ամեն արտահայտության տակ կարող է ստորագրել յուրաքանչյուր հայ։ Հայն այստեղ առանցքային բառն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 09:46
В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.
-
2025-05-30 10:34
По данным системы «Аргус-Фито», с начала 2025 года по 7 мая увеличился импорт в Россию молодого продовольственного картофеля, передает NEWS.am. Ввоз свежего картофеля вырос в 3,5 раза по сравнению с аналогичным периодом прошлого года – с 124,8 до 432,2 тысячи тонн, передает Россельхознадзор. За указанный период импортировано 5,1 тыс. тонн картофеля из Армении. При этом за тот же период 2024 года (с начала 2024 года по май прошлого года) импорт из Армении составил всего 490 тонн. Это говорит о том, что Армения увеличила поставки картошки в Россию более чем в 10 раз.
-
2025-05-29 09:51
Армянская экономика медленно, но верно продолжает идти ко дну. Когда и как это дно она нащупает, сказать сложно. Но факт в том, что после пары лет относительного позитива, связанного с эффектом от российско-украинского военного конфликта, антироссийскими экономическими санкциями со стороны коллективного Запада, ставшими своеобразным спасательным кругом для армянской экономики, теперь ей не на чем держаться на плаву.
-
2025-05-27 10:09
Министр экономики Армении Геворг Папоян сообщил журналистам после заседания правительства, что в настоящее время разрабатываются программы поддержки коньячных предприятий. Об этом сообщает «Арменпресс». Он отметил, что цель – обеспечить бесперебойный сбор винограда в сентябре-октябре. «Мы поддержим все компании, вовлеченные в процесс заготовки и экспорта, при условии, что будет обеспечен качественный и стабильный сбор винограда», – подчеркнул министр. Касаясь проблем с экспортом армянского коньяка и других алкогольных напитков в Россию через территорию Грузии, Папоян сообщил, что вскоре проведет встречу с производителями. Одна публичная встреча с ними уже состоялась. «У нас есть предварительные итоги обсуждений с грузинской стороной. Мы продолжим диалог с производителями. Правительство не оставило и не оставит без внимания наших виноградарей, фермеров, производителей коньячного спирта и экспортеров готовой продукции – мы предусмотрим целевые механизмы поддержки», – заверил он.