Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 108 անձանց աճյուններ
Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող 108 անձանց աճյուններ։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ առաջիկա օրերին հայկական կողմը ադրբեջանցիներին կփոխանցի ևս երկու աճյուն։
«Այս ուղղությամբ աշխատանքը մենք սկսել ենք դեռևս 2020թ–ի մեկնարկին, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ մենք քննարկեցինք հարցը, և ես հանձնարարականներ տվեցի, որ այս հումանիտար հարցերը կարգավորվեն»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ, չնայած դրան, Ադրբեջանը փորձ է անում տարբեր հարթակներում ներկայացնել, թե հայկական կողմն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում։
Փաշինյանը հույս հայտնեց, որ Ադրբեջանը նույնպես քայլեր կձեռնարկի, հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։
ՀՀ վարչապետի խոսքով` 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի 217 անհետ կորած, ևս 777 անհետ կորած կա Արցախյան առաջին պատերազմից հետո։
Ադրբեջանն Արցախյան առաջին պատերազմից հետո ունի շուրջ 4000 անհետ կորած։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերվել ու հայկական կողմին է հանձնվել ընդհանուր 1707 աճյուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հիշեցնենք` հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած են համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ հունվարի 27-ին հայտնել էր, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.