Մակրոնը Պուտինին առաջարկներ է արել, որոնք հավանություն չէին ստացել ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից
Մեծ Բրիտանիան մտահոգված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին տված «անձնական խոստումներով», գրում է Daily Mail-ը։
Երկուշաբթի Կրեմլում նախագահ Պուտինի հետ ընթրիքից հետո Ֆրանսիայի նախագահն իրեն որպես Արևելյան Եվրոպայում պոտենցիալ խաղաղարար դրսևորեց: Ընթրիքի ժամանակ Մակրոնը Պուտինին առաջարկներ է արել, որոնք հավանություն չէին ստացել ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի գործընկերների, այդ թվում՝ Բրիտանիայի կողմից, պնդում է Daily Mail-ը: Աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինի հետ բանակցություններից առաջ դաշնակիցների հետ խորհրդակցելու Մակրոնի ակնհայտ անկարողությունը կարող է անիմաստ դարձնել ցանկացած համաձայնագիր: Նրա առաջարկների թվում էր Ուկրաինայի չեզոքությունը, որը բացառում է նախկին խորհրդային հանրապետության մուտքը ՆԱՏՕ:
Կառավարության բարձրաստիճան աղբյուրը Mail-ի նհայտնել է, որ նախագահ Մակրոնն իր խաղաղության առաջարկի մասով «ոչ մեկի հետ չի խորհրդակցել»:
«Նա իր գործն է անում, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում... Նա դուրս է եկել ՆԱՏՕ-ի դիրքորոշման շրջանակից: Բայց դա հետաքրքիր է։ Մենք պարզապես պետք է նայենք, թե ինչով դա կավարտվի»:
Չեզոքության մասին Մակրոնի առաջարկին կողմ չէ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ Ուկրաինայի կառավարությունը։
Սակայն Կիևում հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ Մոսկվայի և Ուկրաինայի հետ բանակցությունների «հնարավորություն» և պատերազմը կանխելու «կոնկրետ գործնական լուծումներ» է տեսնում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.