ՀԱՊԿ․ Ուկրաինայի հարավ-արևելքում էսկալացիայի սպառնալիքը պահպանվում է
Ուկրաինայի հարավ-արևելքում էսկալացիայի սպառնալիքը պահպանվում է՝ արևմտյան գործընկերների կողմից Կիևին սպառազինություն մատակարարելու ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ուկրաինական զինված ուժերի զարգացման վրա Արևմուտքի ազդեցության «բնորոշ ցուցանիշ» է դրանց «համապատասխանեցումը ՆԱՏՕ-ի ստանդարտներին»։
«Նշմարված ծրագրերի իրագործման համար ակտիվորեն ներգրավվում է արտաքին ֆինանսական և խորհրդատվական օգնություն, սպառազինության և ռազմատեխնիկայի մատակարարման շուրջ գործարքներ են կնքվում։ Այս տարվա հունվարից ԱՄՆ-ն մոտ 650 տոննա ռազմամթերք և ռազմական գույք է մատակարարել։ Այս ֆոնին տարածաշրջանային անվտանգության վիճակի վրա շարունակում է էական ազդեցություն ունենալ Ուկրաինայի հարավ-արևելքում զինված հակամարտությունը»,- ասել է Սիդորովը։
Սիդորովն ընդգծել է, որ այժմ Ուկրաինայում գտնվում են օտարերկրյա զինծառայողներ, ամերիկյան և եվրոպական մասնավոր ռազմական ընկերությունների ներկայացուցիչներ, ակտիվորեն ներգրավվում են ենթակառուցվածքները, պարբերաբար մարտական թռիչքներ են իրականացվում, այդ թվում ռազմավարական, ռմբակոծիչ և հետախուզական ավիացիայի ներգրավմամբ։
Նա ուշադրություն է հրավիրել Կիևի կողմից ազգային դիմադրության մասին օրենքի ընդունման վրա, ինչպես նաև հիշեցրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ փետրվարի 1-ին ստորագրված հրամանագիրը երկրի պաշտպանունակության ամրապնդման մասին, ըստ որի՝ նախատեսվում է 3 տարում ավելացնել Ուկրաինայի ԶՈւ թվաքանակը 100 հազարով և ստեղծել 20 հավելյալ ռազմական բրիգադ։ «2022 թվականին նախատեսվում է ավելացնել պաշտպանական ծախսերը և անվտանգությունն ավելի քան 30%-ով։ Այս ամենը վկայում է երկրի ղեկավարության մոտ հարավ-արևելքում հակամարտությունը խաղաղ կարգավորելու ձգտման բացակայության մասին»,- հավելել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.