Հայաստանից մեկնողները 73 հազարով ավելի են եղել Հայաստան ժամանողներից
2021 թվականին Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան ժամանել:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, մասնավորապես, հայկական փաստաթղթերով Հայաստանից հեռացել է 762 792 քաղաքացի, և Հայաստան է եկել 689 221 քաղաքացի, տարբերությունը կազմել է 73 571 քաղաքացի: Նկատենք, որ Վերջին 10 տարում նման մեծ բացասական թիվ չի արձանագրվել Հայաստանում:
Ի դեպ, 2020 թվականին Հայաստանից մեկնողների և ժամանաողների տարբերությունը եղել է դրական: Ժամանողները 42 786-ով ավելի են եղել:
Նշենք, որ 762 հազար հեռացողներից 533 հազարը հեռացել է «Զվարթնոց» օդանավակայանով, 119 հազարը՝ Բագրատաշենի անցակետով, 43 հազարը Գյումրիի օդանավակայանով:
Նշենք նաև, որ Հայաստանի մշտական բնակչությունը ևս նվազել է, եթե 2020-ի վերջին ՀՀ բնակչությունը կազմել է 2 963.3 հազար մարդ, ապա 2021-ի վերջին՝ 2 961.0 հազար մարդ:
Թեև մասնագետները նշում են, որ Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունը չի կարելի համարել արտագաղթ, քանի որ շատերը մեկնում են աշխատելու, երբեմն մեկ տարուց երկար ժամանակով, հետո վերադառնում են, սակայն 73 հազար բացասական տարբերությունը բոլոր դեպքերում մտահոգիչ է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.