Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՔԱՆԻ ԴԵՌ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽ Է, ՈՐԵՎԷ ՕԲՅԵԿՏԻՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Դժվարանում եմ ասել՝ ինչու է իշխանության կողմից որոշվել 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել հենց հիմա։ Այդ հարցը պետք է ուղղել հենց իշխանությանը և հետաքրքրվել՝ ի՞նչն էր խանգարում մինչ այս նման հանձնաժողով ստեղծել. գուցե, օրինակ, այսքան ժամանակ պետք էր, որպեսզի ինչ-որ հետքեր թաքցվեին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Երկրորդը․ քանի դեռ պատերազմի պարտության գլխավոր մեղավորը ՀՀ իշխանության գլուխ է, չեմ հավատում, որ հնարավոր լինի որևէ օբյեկտիվ քննություն։ Այսինքն՝ սա, ինչպեսև Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը, զուտ քաղաքական պատվերներ կատարելու, ժամանակ առ ժամանակ դաշտ ինչ-որ սենսացիոն հայտարարություններ նետելու գործիք է կամ սեփական մեղքերը քավության նոխազների վրա բարդելու միջոց»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարեն Վրթանեսյանը միաժամանակ հիշեցրեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի՝ այդպես էլ չհրապարակված վերջնարդյունքի մասին։
«Տեսանք, որ չստացան իրենց ցանկալի արդյունքները, և լկտիաբար ուղղակի արդյունքները չհրապարակեցին, որովհետև այդ արդյունքներն իրենց հարմար չէին։ Այդ հանձնաժողովը հետաքննեց, հարցաքննեց բազմաթիվ մարդկանց, ստացավ հսկայական ծավալի գաղտնի ինֆորմացիա. իսկ ինչո՞վ դա վերջացավ՝ ոչ մի բանով։ Ոչ մի բան պաշտոնապես չհայտնեցին»,- նշեց մեր զրուցակիցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 18:07
На Площади Свободы в Ереване начался митинг, организованный Советом по защите прав арцахцев. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении Совета.
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.