Последние новости

ԱՐՑԱԽՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ՕՐԱԿԱՐԳ

Ահա արդեն մի քանի օր է, ինչ կրքեր են մոլեգնում Արցախի հուշարձաններից հայկական հետքերը ջնջելու և դրանք իբրև ալբանական ներկայացնելու Ադրբեջանի հրապարակավ հայտարարած մտադրությունների շուրջ: Փետրվարի 9-ին այս թեմայով արտահայտվեց նաև «ԱԳ նախարար» Միրզոյանը՝ փաստացի հաստատելով այն, ինչը պարզ էր ի սկզբանե. այն ամենը, ինչ կապված է Արցախի և ազգային արժեքների հետ, այս իշխանությունն անում է բացառապես «ներկա ստանալու» համար, ուստի ներկայումս էլ մտադիր չէ փոքրիշատե գործուն քայլեր ձեռնարկել հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի հերթական հանցագործությունը կանխելու համար։

Իհարկե, տարօրինակ կլիներ, եթե տարածաշրջանում թուրքական շահերն անթաքույց առաջ տանող ու աջակցող փաշինյանական թիմը դեմ հանդես գար Արցախը երկրորդ Նախիջևանի վերածելու քաղաքականությանը։ Չէ՞ որ հենց այդ վերջնական նպատակի մասին է վկայում Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը, որը փետրվարի 3-ին միանգամայն բացահայտ խոսել է Արցախի բռնազավթված տարածքներում էթնոցիդ կազմակերպելու ծրագրերի մասին։ Այլ կերպ չես անվանի ծանուցումը «ալբանական կրոնական տաճարների վերականգնման աշխատանքային խմբի» մասին՝ հանցագործության կատարման եղանակի հստակ նախանշումով. ՀԱԵ տաճարների հայերեն արձանագրությունների ոչնչացմամբ։

Հայաստանի իշխանությունների և հայ հասարակայնության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից երկու օր շարունակ ոչ մի արձագանք չհնչեց այս բարբարոսական հայտարարության վերաբերյալ։ Միայն փետրվարի 5-ին Բաքվի ծրագրերը հրապարակավ դատապարտեցին հույն հայտնի դիվանագետ Լեոնիդաս Խրիզանտոպուլոսը և Ֆրանսիայից Եվրախորհրդարանի անդամ Նատալի Լուազոն։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե տեղից կշարժվեի՞ն արդյոք Հայաստանում, եթե չլիներ եվրոպացի երկու քաղաքական գործիչների արձագանքը, որոնք դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ մշակութային ցեղասպանությունը կանխելու պահանջով։ Բայց նույնիսկ դրանից հետո Երևանում ևս մեկ օր լռում էին բոլորը. իրեն վարչապետ կոչող սուբյեկտը, ԱԳՆ-ը, ԿԳՄՍՆ-ը, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, Ճարտարապետների պալատը, Ազգային ժողով կոչվող խաժամուժը, Գիտությունների ակադեմիան և Պատմության ինստիտուտը... Բոլո՛րը։

Եվ միայն այն բանից հետո, երբ ելույթ ունեցան մոտ 25 ՀԿ-ներ (ճնշող մեծամասնությունն, ի դեպ, «սորոսական», այլ ՀԿ-ներ մենք արդեն չունենք), հնչեցին տարատեսակ հայտարարություններ։ Ճարահատյալ արձագանքեց նույնիսկ ԱԳՆ-ը։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա դա լռում էր, լռում է և կշարունակի լռել։ Հարկավ. հո դեմ չի՞ արտահայտվելու այն բանին, ինչին ինքը միանգամայն համաձայն է, լավագույն դեպքում՝ անտարբեր։ Եվ ընդհանրապես, ի՞նչ կապ ունի այդ կերպարը Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի և նրա մշակույթի, հոգևոր ու պատմական ժառանգության հետ:

Փետրվարի 8-ին և 9-ին հնչեցին բազմաթիվ հայտարարություններ, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցուց, արձագանքեց նույնիսկ ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը։ Ի պատասխան՝ Բաքվից լոկ լկտիաբար հաստատեցին իրենց ծրագրերը։ Եվ զարմանալի ոչինչ դրանում չկա. այնտեղ շատ լավ գիտեն, որ բարձրացած աղմուկը ժամանակավոր երևույթ է, քանզի պատերազմին հաջորդած մեկուկես տարվա ընթացքում Հայաստանը ոչինչ չի արել, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն այցելի Արցախ։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն առաջարկել էր առաքելություն ուղարկել դեռևս 2020-ի նոյեմբերին, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման թեման միջնորդների, միջազգային կազմակերպությունների, առանձին քաղաքական գործիչների կողմից շրջանառվում էր ևս մեկ-երկու ամիս: Սակայն այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն՝ Հայաստանի իշխանությունները, Բաքվի և Անկարայի հետ համատեղ, ջանադրաբար աշխատում էին այլ ուղղությամբ. թույլ չտալ առաքելության այցը։ Եվ արժե՞ արդյոք զարմանալ, որ այդ խոսակցություններն աստիճանաբար մարեցին, չնայած Արցախում վանդալիզմի շարունակվող գործողություններին, որոնց մասին հաղորդագրությունները պարբերաբար հայտնվում են համացանցում՝ դրանք ապացուցող տեսանյութերի հետ մեկտեղ։

Պատերազմին հաջորդած գրեթե մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանը հասավ ոչ միայն նրան, որ աշխարհը դադարեց խոսել Արցախի ժողովրդի նկատմամբ բոլոր առումներով հրեշավոր ագրեսիայի մասին։ Անցած դեկտեմբերին Ադրբեջանը ևս 4 տարով դարձավ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի անդամ։ Այն երկիրը, որը ոչնչացրել է հայկական բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ եզակի, Նախիջևանի տարածքում հողին հավասարեցրել միջնադարյան հայկական հազարավոր խաչքարներ, իր իսկ սանձազերծած ագրեսիայի ընթացքում միտումնավոր ռմբակոծել հայկական ճարտարապետության գլուխգործոցը՝ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, ընտրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հենց այդ՝ պրոֆիլային կոմիտեի անդամ:

Կոռուպցիայի մեջ թաղված այդ կազմակերպության ղեկավարությանը հանդիմանելը, ամոթանք տալն ու նախատելը անիմաստ զբաղմունք է, քանզի այնտեղ տիրող բարքերն ու կարգերը վաղուց գաղտնիք չեն աշխարհում ոչ մեկի համար։ Բայց այդ հաղորդագրությունից հետո ոչ մի բառ չհնչեց Հայաստանից։ Ավելին, կարելի է վստահաբար ենթադրել, որ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս համապատասխան ներկայացուցիչների, ոչ միայն չեն փորձել խոչընդոտել, այլև աջակցել են այդ ընտրությանը։ Թեև հակընդդեմ փաստարկները լիառատ են, նույնիսկ եթե վերցնենք միայն վերջին շրջանը: Հիշենք հենց թեկուզ 2021 թվականի հունվարին Ադրբեջանի Ճարտարապետների միության ղեկավարի հրապարակավ հնչեցրած կոչը՝ ոչնչացնել հայկական բոլոր տաճարները Արցախի տարածքում, ինչը նույնպես ոչ մի արձագանքի չարժանացավ փաշինյանական ոհմակի կողմից։

Հետպատերազմյան շրջանում հայկական ժառանգության ոչնչացման, խեղաթյուրման և յուրացման առումով Բաքվի «նվաճումներն» ակնհայտ են, և նույնքան ակնհայտ է, թե ինչի համար Ալիևին պետք եղավ տեղ գնել (այլ կերպ գործել նրանք չեն կարողանում) ՅՈՒՆԵՍԿՕ-ի հենց նշյալ կոմիտեում. որպեսզի անհրաժեշտության դեպքում կանխի, կոծկի կամ իր օգտին շրջի կատարած հանցագործությունների բացահայտման հնարավոր սպառնալիքները։ Հայաստանի իշխանությունների «նվաճումներն» էլ նույնքան համոզիչ են. մեկուկես տարվա ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի գաղափարը հաջողությամբ թաղվեց, ճիշտ այնպես, ինչպես որ ընդհանրապես մոռացության մատնվեցին Արցախի և հայ ժողովրդի դեմ կատարված բոլոր ոճրագործությունները:

Իրոք որ, ո՞վ է այսօր խոսում պատերազմի մեջ Թուրքիայի ընդգրկած վարձկան-ահաբեկիչների մասին, ո՞վ է խոսում ֆոսֆորային զինամթերքի կիրառման, զարհուրելի սպանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների հրապարակային գլխատման մասին։ Ո՞վ է խոսում այն մասին, որ պատերազմի առաջին զոհը դարձավ իր տան բակում սպանված 9-ամյա աղջնակը։ Հադրութում երկու անզեն հայերի ցուցադրական, տեսագրված ու սոցցանցում զետեղված սպանության մասին: Այս ամենը, ինչպեսև բազմաթիվ այլ փաստեր, ունեն անհերքելի ապացույցներ, հենց թեկուզ Հայաստանի և Արցախի օմբուդսմենների զեկույցներում, բայց դրանք ոչ մի անգամ չօգտագործվեցին հայաստանյան իշխանությունների կողմից միջազգային ասպարեզում։ Բացառություն էր միայն դատավարությունը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, բայց ի՞նչ օգուտ կարող էր տալ նույնիսկ այդչափ հեղինակավոր կառույցի վճիռը՝ բուն Հայաստանի իշխանությունների թուրքամետ քաղաքականության պայմաններում։

Եթե դա այդպես չլիներ, Բաքուն առնվազն ձեռնպահ կմնար «աշխատանքային խումբ» ստեղծելու իր ծրագրերի հրապարակումից։ Ալիևը չէր համարձակվի այդպիսի բացահայտ մարտահրավեր նետել քաղաքակիրթ աշխարհին, եթե ՀՀ իշխանություններն այս մեկուկես տարվա ողջ ընթացքում հետևողական, նպատակաուղղված և գրագետ աշխատանք տանեին բոլոր մակարդակներում. խորհրդարանական, կառավարական, դիվանագիտական, հասարակական, ներկայացնելով Ադրբեջանի կատարած հանցագործություններն ու պահանջելով դատապարտում և պատիժ։ Բայց Փաշինյանի թիմն աշխատել է ճիշտ հակառակ ուղղությամբ, և Ալիևը լկտիացել է վերջնականապես։

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Միրզոյանը հայտարարեց, թե իբր՝ «փետրվարի 4-ին Հայաստանն ու Ադրբեջանը մտքեր են փոխանակել այդ հարցի շուրջ»։ Թե ինչի մասին կարելի է խոսել նրա հետ, ով բացահայտ հայտարարում է քո դարավոր արժեքներն ու սրբությունները ոչնչացնելու մտադրության մասին, անհասկանալի է, փոխարենը միանգամայն ակնհայտ է ՀՀ իշխանությունների ձգտումը՝ այս դեպքում նույնպես ներկայացնելու բարբարոսության հարուստ ավանդույթներ ունեցող թշնամական պետությունն իբրև «կառուցողական», որի հետ, իբր, կարելի է ամեն ինչ խաղաղ քննարկել։ Միրզոյանը հայտնեց նաև, որ «հստակ ժամկետներ չկան, բայց կողմերը վերահաստատել են տարածաշրջան այդպիսի այց ունենալու կարևորությունը»: Հաջորդ օրը Բաքվից «կառուցողական» կերպով արձագանքեցին՝ հայտարարելով, թե «ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է ուսումնասիրել ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնեական հուշարձանները», և «հույս հայտնեցին», որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջիկա առաքելությունը «կարևոր նշանակություն կունենա Հայաստանի տարածքում ադրբեջանական ժողովրդի ժառանգության մանրամասն ուսումնասիրության, մոնիտորինգի և փաստաթղթավորման առումով»:

Նման երեսպաշտության, ստի ու կատարյալ լկտիության մեկնաբանումն արդեն միանգամայն ավելորդ է։ ՀՀ ԱԳՆ-ը, ճիշտ է, արձագանքեց Բայրամովի խոսքերին, բայց այնքան մեղմ ու մշուշոտ, որ ոչ մի կասկած չի մնում. Ադրբեջան-Թուրքիա-Հայաստանի իշխանություններ հակահայկական եռյակը՝ ծախված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին, կհասնի այն բանին, որ Արցախում հայկական ինքնության ոչնչացման բոլոր ծրագրերն իրականացվեն, եթե... Եթե գործին չմիջամտեն ազգային կողմնորոշում ունեցող կառույցներն ու ուժերը ինչպես Հայաստանում, այնպես էլ, ինչն առանձնակի կարևոր է, Սփյուռքում, ներգրավելով շահագրգիռ և օգնելու պատրաստ միջազգային ուժերին ու գործիչներին։ Եթե չմոբիլիզացվի ողջ հայությունը և գործի չդրվեն հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները՝ ներքին և արտաքին թուրքերի հակահայկական մտադրությունները կանխելու համար։

Պետք է հստակ գիտակցել, որ խոսքը մեր պատմամշակութային ժառանգության հսկայական ու անգնահատելի շերտի մասին է։ Մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որ Արցախի բռնազավթված մասը կրկնի Նախիջևանի ճակատագիրը. դրա սպառնալիքն առավել քան իրական է, և գործելու ժամանակը սպառվում է օրըստօրե։

Վերջում մեջբերենք փետրվարի 6-ին ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կատարած ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես ինձ փոխանցեցին Ֆրանսիայի խորհրդարանի իմ գործընկերները՝ ադրբեջանական վանդալները արդեն իսկ բազմաթիվ գրառումներ մաքրել են Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած հայկական եկեղեցիների և սրբավայրերի վրայից։ Հենց այս պահին հետևողական «քիմմաքրման» է ենթարկվում նաև Ղազանչեցոցը։ …Մի րոպե անգամ չկասկածեք, որ ընդամենը մի քանի ամիս անց հայկականության ոչ մի հետք այլևս չի լինելու թուրքի կողմից օկուպացված մեր տարածքներում։

Ու ինչպես հիմա ենք մենք հին ալբոմների մեջ փնտրում Ջուղայի խաչքարերի նկարները, մի քանի ամիս անց ականատեսների հուշերում է միայն մնալու Արցախի եկեղեցիների հայկականությունը։ Ու քանի դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել, միջազգային բոլոր հարթակների թիվ 1 օրակարգը պիտի դարձնենք 21-րդ դարի այս վանդալիզմը»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • WOW, SURPRISE: К СОЖАЛЕНИЮ, АЛИЕВ НЕ ДАЕТ НИКОЛУ РЕФОРМИРОВАТЬ АРМЯНСКУЮ АРМИЮ
      2022-09-30 10:48
      2153

      Риторика николовской пропаганды в последние дни претерпела резкую трансформацию: от фарисейских речей под лозунгом "вперед, к эпохе мира!", произошел внезапный поворот к теме оружия и реформирования армянской армии. Правда, Армен Григорян продолжает вести в США переговоры с азербайджанскими чиновниками относительно мирного договора, однако на внутренней арене члены властной команды неожиданно озаботились темой закупки оружия, укрепления боеспособности вооруженных сил и сохранения суверенитета страны.

    • ВОЗМОЖЕН ЛИ ТЕРАКТ В ЕРЕВАНЕ? СЛУЖБА НАЦИОНАЛЬНОЙ (НЕ) БЕЗОПАСНОСТИ БЕЗМОЛВСТВУЕТ И БЕЗДЕЙСТВУЕТ
      2022-08-24 10:09
      1352

      Для МЧС молы и торговые центры являются объектами повышенного риска, заявил глава министерства Армен Памбухчян в ходе пресс-конференции, отвечая на вопрос о том, проводятся ли дополнительные проверки в аналогичных объектах после трагедии в ТЦ «Сурмалу». И добавил, что у МЧС есть планы на случай инцидентов по разным сценариям. О том, что предпринимается властями, чтобы эти «инциденты» не происходили, министр, судя по публикациям в прессе, не сказал ни слова. Да и не его это компетенция, если честно.

    • НОТА ПОЛКОВНИКУ ЗИМИНУ: КАК ВЫКОРМЫШ АЛИЕВА И ЗЕЛЕНСКОГО ПОПАЛ В БЕРДЗОР И АХАВНО?
      2022-08-20 10:53
      2181

       «Провокация рупора aлиeвcкoй пропаганды Фатуллаева, а на самом деле - тщательно подготовленная операция спецслужб Typции и Азepбайджaнa была направлена не столько против Арцаха, сколько против России и российского миротворческого контингента в Арцахе. Oголтелую антироссийскую пропаганду Эйнулла на своем ресурсе хаккин.аз ведет очень давно, и не думаю, что он не попал в поле зрение российских спецслужб, особенно после украинского зимне-весеннего турне и ряда антироссийских хаккиновских публикаций.

    • ЕСЛИ БЫ ДАДРЯН ЗНАЛ, ОН ВРЯД ЛИ ХОТЕЛ БЫ БЫТЬ ПОХОРОНЕННЫМ В АРМЕНИИ…
      2022-08-19 09:34
      1717

      На фоне трагедии в торговом центре «Сурмалу» как-то незамеченным прошло то, что в обычных условиях вызвало бы шквал возмущенных комментариев в соцсетях и обществе в целом. Речь – о записи в Фейсбук известного турецкого ученого историка Танера Акчама. Напомню, что Акчам один из первых турецких академиков, признавших Геноцид армян, исследователь и автор ряда книг и статей на тему Геноцида. В 1976 году был арестован и приговорён к 10 годам тюремного заключения, но сбежал, перебрался в Германию, где получил статус политического беженца. В настоящее время является профессором университета Миннесоты (США).






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ