Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Թող դա բոլորն իմանան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Դա մեզ համար անընդունելի է։ Ի՞նչ կարող է անել աշխարհը: Ասել՝ միացե՛ք Ադրբեջանի՞ն։ Մենք չենք միանալու, և ադրբեջանցիներն ի՞նչ կարող են անել. ջա՞րդ կազմակերպել։ Իհարկե՝ ոչ. Իսկ ոտնձգությունները, ահաբեկչությունը մեզ չեն վախեցնում»,- ասաց նախարարը։
Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Բաբայանը նշեց, որ «ՀՀ-ն երբեք պաշտոնապես չի ճանաչել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դա՝ առաջին։ Երկրորդ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախը չկա»։
ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախարարը նշեց, որ «ուշ թե շուտ ամեն ինչ պարզ կդառնա: Իհարկե, ցանկացած պատերազմ վերլուծության կարիք ունի, բայց՝ ճիշտ, մասնագիտական վերլուծության, ոչ թե շահարկումների։ Մենք նման մոտեցման կողմնակից ենք, և կարծում ենք, որ հանձնաժողովն այդ կերպ կմոտենա հարցին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:55
В Армении агрессивная налоговая политика никак не согласуется со стагнирующей экономикой страны. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян.
-
2025-06-07 09:40
Интервью с представителем интересов армянских пленных в ЕСПЧ, адвокатом Сирануш Саакян.
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось