Փաշինյանը կանչվելու է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ենթադրում է, որ ընդդիմության շահերից չի բխում, որպեսզի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները հաջողված լինեն։ Քոչարյանը նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց։
Հայտնել էինք, որ չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովի անդրանիկ նիստին ընդդիմադիրները ներկա էին, սակայն նրանք հայտարարեցին, որ կասկածում են ներկայիս իշխանության օրոք նման հանձնաժողովի օբյեկտիվության վրա և լքեցին նիստը։
«Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետները՝ ոչ միայն զինված ուժերի։ Եթե մեր ընդդիմադիր գործընկերներին Ռոբերտ Քոչարյանը չթողեց գան և իրենց հետաքրքրող հարցերը ուղղեն ցանկացած պաշտոնյայի, ցանկացած փաստաթղթի ծանոթանալու առումով, դա արդեն խոսում է, թե ինչ տեսակի ընդդիմություն ունենք»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` օրեր առաջ իր մոտ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որն ասել է, թե չի կարող չմասնակցել նիստերին, քանի որ զավակ է կորցրել։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին։ Նա հայտնեց նաև, որ այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չէ հանձնաժողովի աշխատանքներին, չնայած նման ցանկություն հայտնածներ կան։
Լրագրողների հարցին, թե ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը հիմա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ է` մասնակցելո՞ւ է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող աշխատանքներին` Քոչարյանը նշեց, որ նա մեծ տեղեկատվության է տիրապետում։ Ըստ Քոչարյանի` Հովհաննիսյանը շատ պետքական լինելու հանձնաժողովի աշխատանքների ընթացքում։
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կանչվելու է քննիչ հանձնաժողով։ Ըստ նրա` դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։
Նախատեսված է, որ հանձնաժողովը իր աշխատանքները կիրականացնի 6 ամսում։
Նշենք, որ փետրվարի 10–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.