Բողոքի ակցիա՝ էկոնոմիկայի նախարարության մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անասնաբույժներն այսօր՝ փետրվարի 14-ին, բողոքի ակցիա են իրականացնում էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց: Անասնաբույժները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից, պահանջում են, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են։ Պահանջում են նաև աշխատավարձի բարձրացում, և ունենալ բժշկական ապահովագրություն։
Ցուցարարների խոսքով, աշխատավարձի չափը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքին, քանի որ աշխատանքի բերումով հաճախ վնասվածքներ են ստանում և կապտուկներ են ունենում։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մենք քաղաքական ակցիա չենք իրականացնում, մասնագիտական խութերն ենք ուզում բարձրացնել: Մենք անասնաբուժական ծառայություն իրականացնողներ ենք, համայնքային անասնաբույժներ ենք: Այդ ոլորտը չի կայացած, տարների ընթացքում տրված խոստումներով աշխատում ենք, սպասում ենք ու ինչքան կսպասենք, չգիտենք: Ոլորտն անտեսված է: Անընդհատ խոսում են, որ սննդի անվտանգությունը շատ կարևոր է, սպանդանողները շատ կարևոր են, բայց ո՞ւմ միջոցով դա պետք է արվի: Կյանքը ցույց է տվել, որ կադրերն են որոշում ամեն ինչ, եթե մենք կադրերին հիմնահատակ ոչնչացնում ենք, ով պետք է որոշի: Հայաստանի գրեթե բոլոր անասնաբույժների աշխատանքային տարիքը վաղուց լրացել է, միջին տարիքը 70-ից բարձր է:
Կառավարությանը մեր պահանջներով դիմել ենք դեռևս ամռանը, մեզ ասել են՝ մեն ինչ լավ կլինի, մեր պահանջները ընդունել են, բայց դրական լուծումներ չունենք:
Եթե ամիսների վերածենք, անասնաբույժը ամսական ստանում է 15-30 հազար դրամ աշխատավարձ: Աշխատանքը կանոնակարգվում է ըստ գլխաքանակի, ըստ պատվաստումների, այնինչ անասաբույժի աշխատանքը դրանով չի սահմանափակվում: Սա ընդամենը էպիզոդիկ կողմն է:
Մեր պահանջն է՝ ունենալ հաստատագրված աշխատանք, սպասարկենք բարձր որակով անասնապահության ոլորտը, ունենանք համապատասխան վերաբերմունք»,-ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից էն ընդգծեց, որ տարիներ առաջ մեզ մեկ գլխի համար իրենց վճարում էին 70 դրամ, հետո դարձրեցին 120 դրամ, նախորդ տարի դարձավ 167 դրամ. «Բայց օրինակ, խոզերի ու հավերի ժանտախտը հանեցին պլաններից: Անձամբ ես սպասարկում էի 1200 գլուխ խոզ, որի համար տարեկան վաստակում էի 220 հազար դրամ, հիմա դա չկա, ստացվում է, որ մեզ ոչ թե լավություն են արել, բարձրացրել են աշխատավարձը, այլ հակառակը, իջեցրել են: Գոնե ամեն գլխի համար վճարեն 200 դրամ: Հիմա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 45 հազար դրամ: Դրանով ապրել հնարավոր չէ», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.