Դատախազություն․ Արայիկ Հարությունյանը Հադրութի իր այգիները պատերազմից առաջ չի վաճառել
Արցախի դատախազությունը հերքում է լուրերը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախքան 44-օրյա պատերազմը վաճառել է իր ունեցած հողամասերը։ Դատախազությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով լուրերին, թե Հարությունյանն օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները:
Արցախի դատախազությունը նման բովանդակությամբ հաղորդում էր ստացել, որի հիման վրա էլ քրգործ է հարուցվել։
«Հարուցված քրգործի նախաքննության ընթացքում պահանջվել ու տեղեկություններ են ստացվել ԱՀ կադաստրի և պետգույքի կառավարման կոմիտեից, ԱՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից: Ստացված տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ և ավելի վաղ ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող գույքի, այդ թվում բաժնետոմսերի օտարում, այլ անձի տեղի չէր ունեցել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար հանձնարարություններ էին տրվել հետաքննության մարմիններին։ Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.