Ուրցաձորի նախկին ղեկավարը իր թեկնածությունը կառաջադրի ընտրություններին
Ուրցաձորի նախկին վարչական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն իր թեկնածությունը կառաջադրի սպասվող ՏԻՄ նոր ընտրություններին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։
Նշենք, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը մարտի 27-ին սպասվող արտահերթ ընտրություններից առաջ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել։ Այս նշանակումներով, Գարիկ Սարգսյանը, ըստ էության, ազատել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասանական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերին։
«Որտեղ Անդրեասյանը 2015 թվականից իր աշխատանքով արևային կայաններ է նախատեսել, կոկորդիլոսաբուծը շրջում է և իր նշանակած վարչական ղեկավարի հետ կարմիր ժապավեն կտրում։ Իմ փոխարեն նշանակվել է մանկապարտեզի նախկին վարիչը։ Նա վերջին 2 տարում եղել է ՀՀԿ-ի վառ կարկառուն ներկայացուցիչ, նա դեմ է քվեարկել համայնքի բոլոր ծրագրերին և այսօր լենտ է կտրում։ Այդ ամենը մեր ընտրողների աչքիս չի վրիպի և ինչպես միշտ ես կանցնեմ։ Ես պատրաստ եմ նոր ընտրության»,- ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։
Անդրադառնալով իր որդու նկատմամբ առաջադրված մեղադրանքին, Անդրեասյանն ասաց. «Իմ որդին հանցագործություն չի կատարել։ Ոստիկանները չեն կարողանում գործ կարել»։
Նա նշեց, որ իր որդին շարունակում է կալանքի տակ մնալ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Առավել շատ ձայներ էր ստացել «Իմ հզոր համայնքը», որի ընտրացուցակը գլխավորում էր Սիսավան համայնքի արդեն նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ Այդ ցուցակում էր նաև Ռաֆիկ Անդրեասյանը։
Միանձնյա իշխանություն ձևավորել որևէ ուժ չկարողացավ, սակայն կոալիցիա ևս չկազմվեց։
Դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Իսկ տարեսկզբին, վարչապետի որոշմամբ, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Գարիկ Սարգսյանը, որը ընտրություններում գլխավորում էր ՔՊ–ի ցուցակը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-17 15:19
В условиях растущей нестабильности на Ближнем Востоке и усиления угроз со стороны Турции и Азербайджана, Артур Ванецян — председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор Службы национальной безопасности Армении — в серии интервью изданию News.am обозначил критические вызовы, стоящие перед страной, и резко раскритиковал действия действующих властей, возглавляемых премьер-министром Николом Пашиняном.