Աննա Դանիբեկյանը տուգանեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։
Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է քիչ առաջ։ Նշենք, որ դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը ներկայացրել էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը դատական նիստի ժամանակ ակցիա արեցին` լքելով նիստերի դահլիճը։
Ինչպես նրանք, այնպես էլ Քոչարյանը պնդում են, որ վերջինիս վերագրվող մեղադրանքը հասկանալի չէ։ Դատավորը և գործով դատախազները, սակայն, չեն կիսում նրանց կարծիքը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակ էր գնացել` Քոչարյանի պաշտպանների պահվածքի համար սանկցիա կիրառելու որոշում կայացնելու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 13:35
Несмотря на то, что отечественные власти пытаются показать, что они забрали ЭСА и все в порядке, на самом деле ситуация внутри довольно напряженная. Об этом пишет газета «Жоховурд».
-
2025-07-25 13:34
Министры из Израиля и Сирии провели первые за 25 лет переговоры на высоком уровне. Встреча прошла в Париже при посредничестве спецпредставителя США на Ближнем Востоке Тома Баррака, сообщил портал Axios.
-
2025-07-25 13:32
Депутат фракции "Айастан" Гарник Даниелян сообщает об ухудшении здоровья активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна, который арестован сроком на два месяца.
-
2025-07-25 13:11
Вопросы, связанные с возможной сменой Католикоса, изменением устава и реформой церковных порядков, полностью находятся в ведении Национального церковного собрания. Об этом в интервью Sputnik Армения заявил инспектор духовной семинарии Геворкян, архимандрит Шаге Ананян.